Բաժիններ՝

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը

Հունվարի 27-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը ( մոտ 2 մ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Ֆորդ» մակնիշի TGP845 պետհամարանիշով բեռնատարը. տուժածներ չկան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս