
Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Արցախի մասին պատմող ֆիլմի համար. «Արմենպրես»

Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրում Արցախի մասին պատմող նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի համար:
«Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը: «Սկսում ենք «Վերջին բնակիչը» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, և արդյունքում ամռանը նկարահանումներ կանցկացնենք: Ֆիլմի կոմպոզիտորը կլինի Սերժ Թանկյանը: Նա արդեն սկսել է աշխատել ֆիլմի երաժշտության վրա»,-նշեց Ջիվան Ավետիսյանը:
Ռեժիսորը նախորդ տարի Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում ներկայացրել էր իր վերջին՝ արցախյան ազատամարտի մասին պատմող, հայ-լիտվական համատեղ արտադրության «Թևանիկ» ֆիլմը, ինչպես նաև իր նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը: Վերջինիս մասին Ջիվան Ավետիսյանը խոսել էր կինոշուկայի թե՛ հայկական և թե՛ ռուսական տաղավարներում` առաջացնելով ադրբեջանական հերթական հիստերիան:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: