Նոր մանրամասներ` Շենգավիթի առեղծվածային սպանությունից

Հունվար 27-ին Երեւանի Արտաշիսյան 39/10 հասցեի բակում՝ ավտոտնակի մեջ, հայտնաբերվել է Երեւանի բնակիչ, 1968 թվականի ծնված Գերման Ոսկանյանի դիակը` թաղված:

Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննության շրջանակներում պարզվել է առերեւույթ հանցանք կատարած անձի ինքնությունը. նախնական քննության տվյալներով` կենցաղային հարցերի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ Գ.Ոսկանյանին գլխի շրջանում կացնով մի քանի հարված է հասցրել 1940թ. ծնված նրա հայրը: Վերջինս հունվարի 27-ին ձերբակալվել է` սպանության կասկածանքով, եւ տվել խոստովանական ցուցմունք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս