Բաց նամակ Հայաստանի հեռուստաընկերությունների ղեկավարներին (տեսանյութ)

karabakh-open.info-ն գրում է. Ամիսներ առաջ Համահայկական բնապահպանական ճակատի անդամները, այցելելով Սյունիք և ականատես լինելով այնտեղ տիրող բնապահպանական աղետալի վիճակին, պատրաստեցին 67 րոպե տևողությամբ փաստագրական տեսանյութ, որը ներկայացնում է հանքարդյունաբերվող Սյունիքի կենդանի պատկերը:

Տեսանյութը վերնագրված է «Հայաստանի կոտրվող ողնաշարը», նկարահանվել է սիրողական տեսախցիկներով և պատրաստվել բացառապես կամավորական ջանքերով: Տեսանյութում ներկայացված փաստերի հիմքում պաշտոնական տվյալներն են, որոնք հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու համար:

Այդ պաշտոնական տվյալներից շատերը չեն համապատասխանում իրականությանը, բայց, այդուամենայնիվ, նույնիսկ պաշտոնական թվերով՝ ստեղծված իրավիճակը օրհասական է:

«Հայաստանի կոտրվող ողնաշարը» ցուցադրվել է երևանյան մի շարք կրթական հաստատություններում և կենտրոններում, Գյումրիում, Կապանում, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ ցուցադրություններ տեղի են ունեցել արտերկրում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում: Բնապահպանական այս ահազանգը հուզել և մտահոգել է մեր շատ հայրենակիցների, նույնիսկ՝ օտարազգիների:

Յութուբ կայքում տեղադրվելուց հետո՝ մի քանի ամսվա ընթացքում, ֆիլմը հավաքել է շուրջ 100 000 դիտում:

Մանրամասներն` այստեղ

 

Տեսանյութեր

Լրահոս