
Ռուսաստանում ձերբակալված Արտյոմ Սարատովսկին մեկ-երկու ամիս առաջ է կնքվել «օրենքով գող». Սերգեյ Գալոյան. news.am

Ռուսաստանում ապրիլի 21-ին ձերբակալված «օրենքով գող» Արտյոմ Սարգսյանը` նույն ինքը` Արտյոմ Սարատովսկին ընդամենը մեկ-երկու ամիս առաջ է կնքվել «օրենքով գող»: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Այս մասին գրում է News.am-ը:
«Արտյոմ Սարատովսկու ձերբակալությունը շատ սովորական սխեմայով գնաց, նրա մոտ հայտնաբերեցին թմրանյութ, որը մարդու ձերբակալելու լավագույն ձեւն է: Հետո մեղադրեցին սպանություն կազմակերպելու եւ իրականացնելու մեջ: Ինչի՞ ձերբակալվեց նա: Այս տղան շատ լավ տպավորություն է թողել ինձ վրա, այս մարդը բավականին ուժ ունեցող մարդ է, մեկ երկու ամիս առաջ է կարգվել «օրնեքով գող»,- ասաց նա:
Մանրամասներն` այստեղ