Բաժիններ՝

Ադրբեջանական օդուժն ուսումնական թռիչքներ է կատարել շփման գծի մոտ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերն անցած օրերին մի շարք թռիչքներ են կատարել հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով։

Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դրանք կրել են ուսումնամարտական բնույթ։

Ըստ նույն աղբյուրի՝ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը ժամանակին հավաստանշել է ադրբեջանական օդուժի թռիչքները՝ դրանք պահելով վերահսկողության ներքո։ Լուրջ միջադեպեր չեն եղել։

Թե ինչ տեսակի ինքնաթիռներ և ուղղաթիռներ են թռիչք կատարել հայկական օդային տարածքի մոտակայքում, չի մանրամասնվում։

razm.info

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930