Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել է 82 ապօրինի խորքային հոր. Բնապահպանության նախարարություն

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանին տեղեկացվել է, որ ավարտվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման աշխատանքները: Այս արդյունքները համադրվում են նախորդ տարիների ուսումնասիրության արդյունքների հետ:

Ընթացքի մեջ է նաև «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթների իրականացման գործընթացը:

Այս փուլում հաշվառվում է Արարատյան հարթավայրում ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով մինչև ապրիլի 1-ը դիմած տնտեսվարողների նոր հայտերը, որոնք առանձին-առանձին քննարկվելու են ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովում և եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ:

Վերոհիշյալ աշխատանքներին զուգահեռ շարունակվել են ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը: Արամ Հարությունյանին զեկուցել են, որ ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել և բերվել են փականային ռեժիմի 82 հորատանցք, իսկ 7-ը խորքային հորի կոնսերվացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը հանձնարարել է ինտենսիվացնել աշխատանքների ընթացքը՝ սահմանված ժամկետներում շոշափելի արդյունքներ ունենալու նպատակով:

ՀՀ Բնապահպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930