Բաժիններ՝

Մեռյալ հոգիները կենսաթոշակների ցուցակներից չեն վերացել

Ըստ Վերահսկիչ պալատի ներկայացրած զեկույցի՝ կենսաթոշակների գործերում խախտումները շարունակվում են:

Այդ համակարգում տարիներ առաջ հայտնաբերված խախտումների փաստով հարուցված քրեական գործերի արդյունքում մեղադրանքներ առաջադրվեցին ոլորտի մի շարք աշխատակիցների, այդ թվում` սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, որի նկատմամբ դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Խաչիկյանը, մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով, 2006-2010թթ. ժամանակահատվածում օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, յուրացրել են ընդհանուր առմամբ՝ 260 մլն 956 հազար 681 դրամի կենսաթոշակ։ Իսկ անձամբ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջեի վերականգնմանը ենթակա 29 մլն ՀՀ դրամ գումար: Այս գործի շրջանակներում Վազգեն Խաչիկյանից բացի մեղադրվում է ևս 12 անձ:

Եվ ահա ՎՊ-ն 2013թ. իր ընթացիկ հաշետվության մեջ դարձյալ խախտումներ է արձանագրել կենսաթոշակային համակարգում:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս