Բաժիններ՝

Հայաստանի հարավում կովկասյան ընձառյուծի մեկ արու և երկու էգ առանձնյակներ կան. WWF (լուսանկար)

Սկսած 2013թ.-ի սեպտեմբերից մինչեւ 2014թ.-ի ապրիլը WWF-ին հաջողվել է թաքնված տեսախցիկների միջոցով կովկասյան ընձառյուծի 14 նկարներ ստանալ: Նկարների վերլուծությունները վկայում են այն մասին, որ առնվազն մեկ արու եւ երկու էգ շուրջ մեկ տարի բնակվում են Հայաստանի հարավում: Դա հույս է տալիս ակնկալելու, որ 2014թ.-ին էգ ընձառյուծները ձագեր կունենան, ինչն իր հերթին ավելի մեծ ուշադրություն եւ ջանքեր կպահանջի տարածաշրջանում ընձառյուծի պահպանությունը ավելի հզորացնելու համար:

Համաձայն թաքնված տեսախցիկների նկարների եւ դաշտային մոնիտորինգի տվյալների ընձառյուծի որսատեսակների (բեզոարյան այծերի, Հայկական մուֆլոնների) քանակը նույնպես աճել է:

2014թ.-ին WWF-ը տարածաշրջանային եւ ազգային աշխատանքային հանդիպումներ կանցկացնի՝ մշակելով նոր «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարություն» եւ վերջինիս հիման վրա նոր «Ազգային գործողությունների ծրագիր»: Միեւնույն ժամանակ WWF-ը շարունակելու է իր աշխատանքները՝ գործընկերների հետ համատեղ Հայաստանում ԲՀՊՏ-ների համակարգը հզորացնելու, ինչպես նաեւ էկոլոգիական ցանցի ամրապնդման ուղղությամբ՝ էկոլոգիական միջանցքներ ստեղծելով երկրի հարավում:

female_hope_2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս