
Ստեփանավանի բնակչի որոնման աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն ապրիլի 29-ին

Ապրիլի 28-ին, ժամը 10.45-ին մարզային ՀՓՋ-ից 5 հրշեջ-փրկարար և «Լոռե» հասարակական փրկարարական ջոկատից 5 փրկարար Սվերդլով գյուղի մոտակայքում վերսկսել են Վ.Մ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:
Ժամը 22.00-ին աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն ապրիլի 29-ի առավոտյան:
Ապրիլի 25-ին, ժամը 10.36-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 1937 թ. ծնված Վ. Մ.-ը ապրիլի 21-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել, վերջին անգամ նրան տեսել են Սվերդլով գյուղում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն