Աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակները Հայրենական մեծ պատերազմի բոլոր ռազմաճակատներում հերոսական մասնակցություն են ունեցել բռնության դեմ պայքարում և հաղթանակի ձեռքբերման գործում:
Հարցին, թե վերջին շրջանում ակտիվացել են խոսակցություններ, որ Դուք պաշտոնանկ եք արվելու, քանի որ նորանշանակ վարչապետը Ձեզ հետ չի ցանկանում աշխատել, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կատակելով պատասխանել է. «Ոնց տեսնում եք՝ համապատասխանում է ճշմարտությանը, ես պաշտոնանկ եմ եղել»:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, նշված ռեստորանային համալիրում նրանք վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ռեստորանային համալիրում եղած քաղաքացիների նկատմամբ` տվել են սեռական բնույթի հայհոյանքներ ու տարբեր իրերով հարվածել միմյանց` կոտրելով ռեստորանային համալիրի գույքը:
Աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված թաղման կառավարական հանձնաժողովի նիստը:
Այսօր հանրապետության երկրորդ քաղաքում ՝ Գյումրիում, տեղի կունենա մայիսիննյան տոնական շքերթ, որին կմասնակցի Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան։
Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում յուրացման փաստով հարուցված քրեական գործում մեղադրյալներ չկան: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Նշենք, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝ յուրացնելը կամ վատնելը:
Շուտով կիմանաք, թե որտեղ ես կլինեմ: Ինձ համար առաջնահերթ է ժողովրդի հետ լինել եւ օգտակար լինել:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34 DZ 133 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորին:
Երկրորդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջև:
ՀՀ արդարադատության նախարարի նախկին պաշտոնակատար Հրայր Թովմասյանը ապրիլի 29-ի որոշմամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, նշանակել է Արաբկիր նոտարական տարածքի նոտարի պաշտոնում:
Անչափահասների գործերով լավագույն տեսուչ է ճանաչվել ոստիկանության մայոր Աշոտ Մալխասյանը:
Նրանք, ովքեր քննադատաբար են մոտենում Ուորլիքի հայտարարությանը, պետք է հիշեն, որ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում փոխզիջում է ենթադրում:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` մայիսի 6-ին, ժամը 14.40-ին, Աճառյան փողոցի թիվ 30 շենքի դիմացից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արման Ա.-ին, իսկ ժամը 15.00-ին բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Անաստաս Միկոյան: Այս անունը հիշում ենք, կրկնում, իսկ զոհերի՞ անունները: Գոնե մեկի անունը: Հիշե՛ք. դա այնքան կարևոր է մեզ համար: Դե՞… Անաստաս Միկոյանի անունը հարմար է. նա հանդես էր գալիս իր անունից ու ստորագրում էր իր անունով:
Երթի մասնակիցները կոչ են անում իշխանություններին՝ հասկանալ, որ կուտակայինը բարեփոխում չէ, այլ՝ չարիք եւ վերանայել իրենց մոտեցումները:
Գողություն` խմիչքի ազդեցության տակ:
Քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցներ Արմեն Բադեյանին, Համլետ Հակոբյանին, Աշոտ Մկրտչյանին, Արսեն Կարապետյանին, Արմինե Գրիգորյանին, Սերգեյ Հայրապետյանին, Արմեն Կարապետյանին և հայտարարում է, որ նման դիրքորոշումը կշարունակվի առաջիկայում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կցուցաբերեն ոչ վայել մարդկային և քաղաքական վարքագիծ:
Կցանկանայի ձեր ուշադրությունը գրավել այն փաստի վրա, որ ՀԿ-ները չեն հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, հետևաբար նրանց գործողությունը չի կարող անմիջական ազդեցություն ունենալ դիվանագիտական հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է հայ – ռուսական բարեկամության դեմ ուղղված գործողություններին, ապա կարծում եմ, որ դրա դեմ պայքարի լավագույն միջոցն է հավասարը հավասարին դիվանագիտական հարաբերություններ վարելը, և ոչ թե Հայաստանի Հանրապետությունը դիտարկել կամայական ցանկություններ իրականացնելու վայր։
Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում:
Չեք հավատա, բայց համարյա 60-ամյա ճարտարապետը Միկոյանի մասին իմացել է նրա թոռնիկից: Թոռնիկը` Վլադիմիր Սերգեևիչ Միկոյանը (հայրանունը ռուսական ձևով նշել է ճարտարապետը) եկել է Երևան: Եկել, հանդիպել է պարոն Բարսեղյանի հետ, պատմել իր պապի մասին ու առաջարկել դնել նրա արձանը: Թոռնիկը, ըստ Բարսեղյանի, «Իր պապի մասին շատ հետաքրքիր գիրք» է նվիրել:
Մայիսի 6-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին:
Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել: Ինչպես 168.am-ին փոխանցեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը, Դ. Խաչատրյանն արդարություն է պահանջում: Փաստաբանի խոսքով՝ երբ դատախազը ասել է, թե ինչով է հաստատվել Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը՝ նա «գրեթե բառացի, տառացի» միակողմանիորեն շարադրել է նախաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցները, որոնք քննիչը ներառել էր իր մեղադրական եզրակացության մեջ:
Սա պահանջի երթ է, քանի որ մեզ ցույց տվեցին` ամեն ինչ կհարթեն, վարչապետը խոսք էր տվել, որ պարտադիրի բաղադրիչը կկասեցնի, բայց ստացվում է, որ ինքը միայն 76-րդ հոդվածն է կասեցրել, որը մարդկանց վճարում կատարելու պարտավորությունը չի հանում, ուղղակի չվճարելու դեպքում տույժ չի կիրառվում: Մենք համարում ենք, որ դա ուղղակի քայլ չէ, ու դրանով հարց չեն լուծում: Մենք շարունակելու ենք մեր պահանջը:
Գեներալ Սեյրան Սարոյանը դեմ է, որ Երեւանում տեղադրվի խորհրդային տարիների բոլշևիկ, ստալինյան ժամանակաշրջանի տխրահռչակ գործիչ Անաստաս Միկոյանի արձանը: Գեներալի կարծիքով՝ Անաստաս Միկոյանի արձանը պետք է կանգնեցնեն ռուսները:
Մայիսի 9-13-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 7-ին, ժամը 12.00-ին, Այնթապ գյուղի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սեյրան Կ.-ին
Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, շտապօգնության թիվ 2 ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկում երիտասարդ է մահացել:
Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար: