Բաժիններ՝

Ծեծի ենթարկված երիտասարդը մահացել է

Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, շտապօգնության թիվ 2 ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկում երիտասարդ է մահացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, 1981 թ. ծնված Արա Թադևոսյանը մարմնական վնասվածքներով եկել է տուն և հարազատներին հայտնել, որ անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել:

Մայիսի 5-ին, ժամը 09.00-ին, Ա. Թադևոսյանի առողջականի վիճակը վատթարացել էր և մինչև շտապօգնության ժամանելը նա մահացել էր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 5-ին Նազարբեկյան թաղամասի թիվ 7 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Ա. Թադևոսյանին ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել և մարմնական վնասվածքներ է պատճառել 1974 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին և խոստովանել կատարածը:

Արմեն Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀՈստիկանություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս