Բաժիններ՝

Բջջային հեռախոսի միջից հայտնաբերվել է թմրամիջոց

Մայիսի 6-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Դ.-ին:

Նրա բջջային հեռախոսի մարտկոցի և կափարիչի արանքում հայտնաբերվել է ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված 0,05 գ կշռով շագանակագույն զանգված, իսկ տաբատի գրպանից` գաղտնի փականով` 18 սմ ընդհանուր երկարությամբ, 8,5 սմ շեղբով ծալովի դանակ:

Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀՈստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս