«ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության «Պահանջի երթ»-ի մասնակիցները շարժվում են դեպի Ազնավուրի հրապարակ (լուսանկարներ)
Երեւանի Ֆրանսիայի հրապարակում նստացույց անելուց հետո «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության «Պահանջի երթ»-ի մասնակիցները երթով շարժվեցին դեպի «Մոսկվա» կինոթատրոն։ «ԴԵՄ ԵՄ»-ի երթի վերջնակետը Շառլ Ազնավուրի հրապարակն է։
Երթի մասնակիցները կոչ են անում իշխանություններին հասկանալ, որ կուտակայինը բարեփոխում չէ, այլ՝ չարիք եւ վերանայել իրենց մոտեցումները:
Լուսանկարները` «Ֆոտոլուրի» եւ Սերժ Դավիդովի: