Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում կմասնակցի Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը:
Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին և գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին և հրապարակումներին։
Մայիսի 27-ին, ժամը 19.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում՝ կամրջի մոտակայքում, առկա է տղամարդու դի:
Դատավոր Մարտին Սարոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը:
Եգանյանը կտրականապես հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, թե ռուսական կողմը՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի, Հայաստանին առաջարկում է համաձայնագրեր, որոնք վերաբերվում են երկքաղաքացիությանն ու զորակոչին:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ հանդիպման ընթացքում Վարդան Պետրոսյանը դժգոհություն չի հայտնել որևէ քրեակատարողական հիմնարկից՝ նշելով, որ թե՛ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և թե՛«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում իրեն շատ լավ են վերաբերվել:
Ցեղասպանության 100-ամյակն այն տարեթիվն է, որը եթե հիմա չօգտագործենք, որպեսզի ամբողջ աշխարհը ծնկի իջնի և խոնարհվի մեր ողբերգության առաջ (այսինքն՝ այս մեկ տարին է, որ մենք ունենք), մենք երբևիցե չենք կարողանա բարձրաձայնել այս խնդիրը և երբևիցե չենք կարողանա կարևորել այն մեր և աշխարհի համար;
ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, Տարածքային կառավարման, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված պատասխաններից պարզ դարձավ, որ ամենաշատ գումար ծախսել են Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 52 մլն 505.74 դրամ (այն ներառում է հեռախոս, ինտերնետ, բջջային և կապի այլ միջոցների գումարը) և Առողջապահության նախարարությունը՝ 21 մլն 040.615 դրամ:
Եթե Կրթության և գիտության նախարարությունում չգիտեն, կարող եմ կրկնել, որ մայրաքաղաքի ծայրամասերում ուսուցչին աշխատանքի են ընդունում 3000 դոլար կաշառքով, կենտրոնում՝ 5000 դոլարով:
Ամերիկաբնակ մեր հայրենակցի մոտից թմրամիջոցը հայտնաբերվեց … բժշկական միջամտությամբ:
Նույն օրը, նույն քրեական գործի շրջանակներում, ոստիկանները խուզարկություն են կատարել 1973 թ. ծնված Սևակ Թ.-ի տանը. հյուրասենյակից հայտնաբերվել են 3,8 գ կշռով բամբակյա խծուծներ` պատված մուգ շագանակագույն և յուրահատուկ հոտ ունեցող զանգվածով, 2 ներարկիչ և 1 դեղահաբ, իսկ խոհանոցից` սրվակ` սուր հոտով հեղուկով:
Տոհմական ցլիկի գողության հետքերով:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 34 շենքի մոտից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Անուշ Պ.-ն:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ուժեղ կարկուտը լուրջ վնասներ է հասցրել Լոռու մարզի Ստեփանավանի, Թումանյանի և Տաշիրի տարածաշրջանի համայնքներին:
Բնակիչները որպես աղբանոց և զուգարան օգտագործում են նույն շինության և նույնիսկ նույն հարկի լքված սենյակներն ու շենքի քանդված մասը:
Ներկայացվել են տասնյակ աշխատանքներ, հանձնախումբը որոշել և պետական հանձնաժողովն էլ հաստատել է «Շարմ» ընկերության նախապատրաստած խորհրդանիշը` Անմոռուկ ծաղկի տեսքով, որը բոլոր լեզուներում ունի նույն բովանդակային իմաստը` հիշելու, չմոռանալու և հիշեցնելու:
Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն է կատարվել Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1979 թ. ծնված Ռ. Խ.-ի տանը և օժանդակ շինություններում:
Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տեխնիկական մասի առումով էլ շեշտը դրված է բարձր որակի ապահովման վրա: Ի դեպ, վճարած գումարով այցելուն ապահովվելու է նաև տաք ծածկոցով և բարձով, որպեսզի առավել հարմարավետ ու հաճելի անցնի կինոդիտումը:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներն օրերս Երևանի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1954 թ. ծնված Փեփրուհի Մ.-ին:
Ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիները նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ ոտաբոբիկ վիճակում անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել:
Մայիսի 26-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել 1969 թ. ծնված Արմեն Ս.-ն և hայտնել, որ Մայիսյան գյուղի իր տնից գողացել են համակարգիչ, կենցաղային իրեր և շինարարական գործիքներ` պատճառելով 700.000 դրամի նյութական վնաս:
Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը (полуфигура) կանգնած էր Երևանի «Կռազի պարկում»…
Մայիսի 28-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-ին առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն արդեն հայտնվել են վաճառքում: Ամենօրյա ֆիրմային գնացքի երթևեկությունը մեկնարկելու է հունիսի 15-ին: Երևանից գնացքը մեկնելու է ժամը 15:30-ին:
Շինաշխատանքներն իրականացրած «ԼԴորոժնիկ» ՍՊԸ-ն մինչ օրս չի ավարտել տարածքի բարեկարգման աշխատանքը: Թաղամասի փողոցները դարձել են անանցանելի, շենքերի բակերում սկսել են բազմանալ գորտեր ու օձեր:
Մայիսի 20-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է:
Իրավապահները ճշտել են մարմնավաճառների ինքնությունը և հասցեները:
«Կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների հետ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը, եւ մենք պատրաստ ենք աջակցել համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը»,-նշեց փոխվարչապետը: Ա. Գեւորգյանը հեռանկարային համարեց մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում փոխգործակցությունը:
Քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: