Երևանում մայիսի 25-29-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ նախաքննության ընթացքում տղամարդը ցուցմունք է տվել, որ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադառնալիս մեկնման սրահում նկատել է գանգրահեր մի աղջկա, որին մի քանի րոպե ուշադիր նայելուց հետո, հասկանալով, որ վերջինիս դուր չի գալիս իր ուշադիր նայելը, գնացել է մեկնման սրահի մյուս կողմ, որից հետո նստել է օդանավ` վերջին շարքերից մեկում: Թռիչքի ընթացքում իր մոտ լկտի ցանկություններ են առաջացել՝ կապված բորտուղեկցորդուհիների հետ, և պատկերացնելով, որ վերջիններիս հետ սեռական հարաբերություն է ունենում, սկսել է օդանավի միջանցքով անցնող բորտուղեկցորդուհիների հետույքները ձեռքով շոյել, իր առջևի մասով հպվել նրանց, այդ կերպ փորձելով ավելի շատ հաճույք ստանալ:
Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը:
Դեռևս նախաքննական մարմինը չի կատարել որևէ գործողություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի քրեական հետապնդումը դադարեցնելու ուղղությամբ:
Ժամը 19:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 44-ամյա Սերգեյ Աբրահամյանի վարած Volkswagen մակնիշի 34 DՏ 341 համարանիշի, 51-ամյա Կարեն Տոնոյանի վարած Opel-Isuzu Monterey մակնիշի 04 ՕՏ 022 համարանիշի և BMW E 745 մակնիշի 88 RR 808 համարանիշի ավտոմեքենաները:
Երեկ կայացած ՀՀԿ 15-րդ համագումարից հետո, ՀՀԿ-ականների ավանդական միասնական քեֆ-հավաք չի եղել: ՀՀԿ տեղական կառույցների ղեկավարներին հանձնարարված է եղել ինքնուրույն լուծել այդ հարցը:
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի Մ-6 ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում՝ փակելով երթևեկելի մասը:
Այսօր «Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը իրականացրել է ավտոերթ Երևանի փողոցներում՝ հիմնական չորս պահանջներով՝ 1. վերացնել կարմիր գծերը, 2. փոքրացնել տուգանքները 5 անգամ, 3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, 4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:
Իսկ նոր կառավարության սահմանած 5 տոկոս տնտեսական աճը, ըստ Դավիթ Սարգսյանի, առավել իրատեսական է, քան իրենց նախանշած 7տոկոսը:
Ա. Վարդանյանը կարևորեց սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության հետ համատեղ իրականացրած ծրագրերը և առաջիկա անելիքները :
Երեւանի 119 ավագ դպրոցում Վերջին զանգի արարողություն ժամանակ տեղի ունեցածը ստրկության երեւույթի հերթական դրսեւորումն է եւ խոսում է այն մասին, որ Հայաստանում նեոսովետիզմը վերակենդանացել է:
«Մ-4» միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի Ա.Մ.-ի վարած 34ST931 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Տուժածը տեղափոխվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:
Ամեն տարի բյուջեով նախատեսվում են գումարներ՝ քաղաքը բարեկարգելու համար, եւ ամեն ընտրությունների ժամանակ փողոցներում ավազ են լցնում, հարթեցնում, բայց ասֆալտապատման հարցը մեզ համար այդպես էլ երազանք է մնում:
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավը, որի մեջ է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, տեխնիկական խնդիրների պատճառով թռիչքից րոպեներ հետո վայրէջք է կատարել Մոսկվայում:
«1-03» ծառայության աշխատակիցները նրան տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ վերջինս մահացել է:
ՀՀ սփյուռքի նախարարության, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 24-ին Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մշակութային միջոցառումների շարք, որով եզրափակվեց ծրագիրը:
Պարզվել է, որ ժամը 08.30-ի սահմաներում փլուզվել է Ա.Հ.-ին պատկանող տան պատշգամբի (24 քմ) արտաքին երկու պատերը (24 քմ), ննջասենյակի միջնապատը (9 քմ) և տանիքից մոտ 16 քմ հատված:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության մասին, և գիտակցելով իր կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու հանգամանքը, իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ Երևանի Աբովյան փողոցից խաբեության իրեն տեղափոխել է Նոր Նորքի 2 զանգված, որտեղ գտնվող բնակարաններից մեկում իր կամքին հակառակ ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելով սեռական հարաբերությունն է ունեցել իր հետ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ռենջ Ռովեր» մակնիշի 99 PP 299 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով կնոջ հետ, շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն` միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել:
Բանը հասել է այնտեղ, որ հայհոյանքն արդեն դադարել է ունենալ էմոցիոնալ այն ազդեցությունը, որին կոչված էր ի սկզբանե: Այլ կերպ ասած՝ հայհոյանքն իր նախնական գործառույթը փոխել է:
Մայիսի 22-ին, ժամը 21.45-ին, Երևան քաղաքի Մելքումովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արարատի բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Ա.-ն:
Հայաստանի հատուկ նշանակության խմբի հետախույզ-դիվերսիոն ջոկատի վետերանների նախաձեռնությամբ մայիսի 23-ին Երևանում բացվեց «Ողջ մնալու արվեստ» մարտավարական ակումբը։ Ակումբում 18 տարեկանից բարձր քաղաքացիներին կսովորեցնեն մարտավարական հնարքներ անհրաժեշտության դեպքում իրենց պաշտպանելու համար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն, որը ոստիկանությունում խոստովանել է հանցանքը:
Ինձ համար շատ մեծ զարմանք է, որ պարոն Սաֆարյանը չի տարբերում երկբևեռ քաղաքական համակարգը երկկուսակցական համակարգից:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո ամրապնդվել է տեսակետը, որ վերևից կրակոց է եղել:
Մայիսի 23-ին, ժամը 22.10-ին, 1978 թ. ծնված Անդրանիկ Գ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի տաքսի ավտոմեքենան Երևանի Բագրևանդ փողոցում բախվել է 1975 թ. ծնված Սեպուհ Ա.-ի:
Իսկ եթե կան մարդիկ, ովքեր կզգան ճնշումներ կամ մտավախություններ կունենան այս կամ այն հարցերում` դիմումներ գրելու հետ կապված, կարող են գրել այս [email protected] էլ. հասցեին, որպեսզի միասին աշխատենք ճիշտ և համաձայնեցված քայլերով` մեր ընդհանուր նպատակին հասնելու համար:
Քաղաքացիներ Հենրիկ Օ.-ի և Սյուզաննա Օ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: