Տիկին Վերդիյանի խոսքերով՝ հարեւանը զավթել է իր սեփականությունը հանդիսացող 118 քմ հողամասը, որը գնել է Երեւանի քաղաքապետարանից՝ 2011 թ օգոստոսի 17-ին։
Մուշեղ Լալայանը նշեց, որ հասարակական դաշտում աճում է նպատակային շարժումների, իսկ քաղաքական դաշտում՝ մեծ և կազմակերպված կուսակցությունների դերը, և խոշոր կուսակցություններն իրենց ներգրավման մակարդակով ու լայն հասանելիությամբ օբյեկտիվորեն դառնում են քաղաքական զարգացումներն ուղղորդողներ։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը: «Ձյան փաթիլներ» ԱԿ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից արտադրված «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով»…
Բացի լուսանկարներից, մյուս նյութերը, որոնց վրա եզրակացությունը տալիս հիմնվել են հանձնաժողովի անդամները, հակասում են փորձագետի հետևություններին: Անգամ հյուսվածքաբանական հետազոտությունը, որը իրականացվել է հանձնաժողովի կողմից, Ս. Շարբաթյանի ուղեղի ախտահարված երկու մասերից վերցված նմուշներում արյունահավաք չի ֆիքսել, սակայն այդ նույն հանձնաժողովը հետևություն է արել, որ ուղեղի հենց այդ հատվածներում առկա են արյունահավաքներ:
Մայիսի 30-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա:
Սոյայի հիմքով խառնուրդն ԱՄՆ-ից ներկրում է Հայ Ավետարանչական եկեղեցին, և այն բաժանվում է անապահով ընտանիքներին՝ Գյումիում կամ Արցախում:
Մասնավորապես, մանկատան շրջանավարտները խորապես վիրավորվում են, երբ հեռուստահաղորդումները ներկայացնում են, թե իբր իրենք մանկատնից դուրս գալուց հետո բացասական վարքագիծ են դրսևորում, իսկ ֆիլմերում իրենց խոցելի և ճնշված կերպարներով են պատկերում: Աղջիկներին մտահոգել էր նաև այն, որ հաճախ կարծրատիպ է ձևավորվում, թե մանկատան երեխաները նախընտրում են մնալ մանկատանը, այլ ոչ թե որդեգրվել:
Հայրենատե՛ր ծնողներ, սիրելի՛ մանուկներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն ու խանդաղատանքով շնորհավորում եմ մեր մանուկներին հունիսի 1-ի բացառիկ ու կարևոր տոնի կապակցությամբ:
Եթե հաշվի չեք առնելու ընդհանրապես կարելի է և չգրել, եթե կա այդպիսի առաջարկություն, այդպիսի գիտություն, որ անամնեզը չեք առնում, մի առեք: Ուրեմն՝ կարելի է երեխային բերել հիվանդանոց, անլեզու, անբերան երեխային ծնողը բերի, հանձնի բժշկին ու ասի՝ հանձնում եմ ձեզ, ու բժիշկ-ծնող կոնտակտն ընդհանրապես վերանա: Ոչ մի հարց չլինի, ոչ մի պատասխան չստանան:
Կարինե Պապանյանն, ըստ ՇՄ Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի, հղիության ընթացքում խնդիրներ չի ունեցել: Ամեն ինչ ընթացել է հարթ և առանց բարդությունների:
Տղայի սրտի աշխատանքը կտրուկ վատանում է զինվորական համազգեստի ծանրությունից, գեղձը մեծացած է, ստամոքսում ցավեր կան, նրան ռեժիմով սնունդ է պետք ու հսկողություն, ինչը բանակում ապահովելը անհնար է։ Անգամ զինվորական բժիշկները, ովքեր խորապես ծանոթ չէին տղայի դեպքին, զարմացած հարցնում էին, թե «ո՞ր մի հիմարն է նման հիվանդություններով նրան ուղարկել բանակ»։
«Համայնքների խոշորացումը շատ նուրբ հարց է, որը պետք է քննարկվի: Ես չեմ պատկերացնում ոնց պետք է անեն: Ես կողմ եմ համայնքների խոշորացման միայն մեկ տարբերակի՝ նախկին վարչական շրջանների ձևավորմամբ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Մի շարք դպրոցների ուսուցիչները այսօրվա ասուլիսում զգուշացրեցին իրենց տնօրեններին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ անելու դեպքում՝ իրենք ստիպված կլիեն հրապարակել նրանց անունները: «Եթե տեսնենք, որ շարունակվում են անօրինականությունները, անպայման կհայտնենք»,- ասուլիսում ասաց թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը։
Դատավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ ընդհարման պահին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի փոխանցման տուփը չի գտնվել ազատ ռեժիմի տակ, այլ միացված է եղել հետընթաց փոխանցում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արմավիր քաղաքում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը: Արմավիրի մարզկենտրոնում գտնվող միակ բազիլիկ այդ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012թ.՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը: Այս անգամ ադրբեջանական «ապա.ազ»-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը:
Ա. Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, յուրացման, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ. նա գիտությունների թեկնածու է, աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում: Երեկ դատարանում ցուցմունք տվեցին գործով տուժողները: Տուժող Նվարդ Դավիթավյանը դատարանում ասաց, որ Արտակ Ղուկասյանին 10 մլն 200 հազար դրամ է տվել:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով Հարություն Դերենիկի Մանուչարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի օգնական:
Արարատի մարզի Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Մեջլումյան Զավենը եւ իր կինը`գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելան, հանցավոր համաձայնության գալով, ամբողջ գյուղը թալանել են:
Համաձայն տեղեկության՝ բանակի սերժանտ Վյուսալիա Նադիրովան մահացել է սուր մենինգիտից։
Պայթուցիկ սարքի կիրառման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով Օ.Լ.-ն. տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ:
shamshyan.com-ի փոխանցմամբ` մայիսի 30-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 23 ԼՍ 563 համարանիշի և Mercedes G 500 մակնիշի 20 VV 777 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածով ընթացող […]
Հաղարծին գյուղում կատարված գողությունների հետքերով:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի օգնական Էդվարդ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատակից Կարեն Նադոյանին 2014 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 2-ը գործուղել Հաագա (Նիդերլանդների Թագավորություն)` Արժույթի միջազգային հիմնադրամի / Համաշխարհային բանկի կառավարիչների և փոխկառավարիչների խորհրդի համաժողովի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով:
«Փոքր տղան՝ Արմանը, ասում է, որ մեծանա, հորը սպանելու է։ Ինչո՞ւ պիտի 5 տարեկան երեխան տենց բան մտածի, ասի»,- ասել է նա։
Սոչիի իրավապահների կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը` սրճարանում:
Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հանրապետության տոնի առթիվ Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Շաբոյանը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանի մոտակայքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վալերի Ա.-ին:
87-ամյա ծերունու հոգեպահուստ 400.000 դրամը գողացողը հարևանն էր: