Խաղաղ օվկիանոսում երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանդղակով 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Մելանեզիա կղզեխմբում գտնվող Վանուատու Հանրապետության մոտակայքում, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ի գիշերը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա և Վանուատուի Իսանջել քաղաքից՝ 489 կիլոմետր, իսկ Ֆիջի կղզու նահանգի մայրաքաղաք Սուվայից 591 կիլոմետր հեռավորության վրա:



