
Վոլոդյա Ավետիսյանի որդին հոսպիտալում է, նրան առողջական խնդիրներով էին զորակոչել․ epress.am

Պահեստազորի գնդապետ, շուրջ 9 ամիս անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Ավետիս Ավետիսյանը, ով բանակ էր զորակոչվել առողջական խնդիրներով, արդեն մեկ շաբաթ է՝ Մուրացանի զինվորական հոսպիտալում է։ Epress.am-ի հետ զրույցում «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը պատմել է, որ երիտասարդի վիճակը կտրուկ վատացել է ծառայության ընթացքում։
«Տղայի սրտի աշխատանքը կտրուկ վատանում է զինվորական համազգեստի ծանրությունից, գեղձը մեծացած է, ստամոքսում ցավեր կան, նրան ռեժիմով սնունդ է պետք ու հսկողություն, ինչը բանակում ապահովելը անհնար է։ Անգամ զինվորական բժիշկները, ովքեր խորապես ծանոթ չէին տղայի դեպքին, զարմացած հարցնում էին, թե «ո՞ր մի հիմարն է նման հիվանդություններով նրան ուղարկել բանակ»։ Հայաստանյան վայ-ռեժիմը կորցրել է սրբությունը, սրանք ոչնչի առաջ չեն կանգնի իրենց դեմ գնացողներին չեզոքացնելու համար։ Իրենց մուռը հանում են ընտանիքից, երեխեքից։ Կիրառում են բոլոր հնարքները՝ հոգեբանական տարբեր ճնշումների ենթարկելու հարցում՝ գիշերվա ժամը 4-5-ին լույսեր էին գցում Վոլոդյայի տան պատուհաններին, նրան պատկանող «Երազ» ավտոմեքենայի վրա գերեզմանոցի ծաղկեպսակ էին դրել»,- նշել է նա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: