Նոր մանրամասներ՝ ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա կնոջ դեպքից (տեսանյութեր)
Tsayg.am-ը գրում է. Գյումրիում ծննդաբերության ժամանակ մահվան դեպք է գրանցվել: Ավստրիական «Մոր ու մանկան» կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում կինը մահացել է 3-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ:
Կարինե Պապանյանն, ըստ ՇՄ Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի, հղիության ընթացքում խնդիրներ չի ունեցել: Ամեն ինչ ընթացել է հարթ և առանց բարդությունների: Ծննդաբերության պահին, Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, առաջացել է հարպտղաջրային էմբոլեա, որի դեմ պայքարել հնարավոր չէ: