Խաչիկ Ասրյան. Դուք մեր լուսաբացներն եք, մեր օջախների առատ լույսը, մեր վաղվա օրը
«Հայրենատե՛ր ծնողներ, սիրելի՛ մանուկներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն ու խանդաղատանքով շնորհավորում եմ մեր մանուկներին հունիսի 1-ի բացառիկ ու կարևոր տոնի կապակցությամբ:
Դուք մեր լուսաբացներն եք, մեր օջախների առատ լույսը, մեր վաղվա օրը, ծնողների հույսն ու հենարանը, երկրի ապագան, նրա մշակույթը, գիրը, գիտությունն ու պաշտպանվածությունը…
Ամեն տարի մարդկությունը այս հիշարժան օրը նշում է որպես երեխաների հանդեպ ցուցաբերվող անհրաժեշտ ուշադրության ու խնամքի օր, երեխաներ, որոնք մոլորակի սերն են:
Հայոց անկախ հանրապետությունը հնարավոր բոլոր միջոցները ներդնում է առողջ սերունդ դաստիարակելու և սերնդի կենսակերպը ապահովելու համար՝ կառուցելով և վերանորոգելով մանկապարտեզներ, դպրոցներ, խաղահրապարակներ, մանկական առողջարանային համակարգեր, մասնագիտացված բուժսպասարկման կենտրոններ…
Հայոց պետականության հիմնասյունը հանդիսացող հայ ընտանիքի քրիստոնյա մանուկներ, դուք շրջապատված եք հոգատար ու ձեզանով մտահոգ դաստիարակներով, ուսուցիչներով ու մարզիչներով: Ձեր կողքին են ձեզ անչափ սիրող ձեր ծնողները: Դուք ապրում եք աշխարհի ամենահրաշալի, հին ու բարի, քրիստոնյա աշխարհամասում՝ Հայաստանում, որի վաղվա անկոտրում և հայրենատեր քաղաքացին եք լինելու, նրա պաշտպանն ու տերը:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ մանուկներ:
Եղեք միշտ առողջ ու անհոգ»:
Խորին հարգանքով՝ Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան