
Հնաբերդի նախկին գյուղապետը կնոջ հետ գողացել է նախագահ Սերժ Սարգսյանի նկարը և թալանել գյուղի ունեցվածքը. shamshyan.com

Արարատի մարզի Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Մեջլումյան Զավենը եւ իր կինը`գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելան, հանցավոր համաձայնության գալով, ամբողջ գյուղը թալանել են:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին Հնաբերդի գյուղապետրանի նախկին աշխատակից Հենրիկ Ավագյանը եւ եւս մի քանի գյուղացիներ: «Մեջլումյան Զավենը մինչեւ 2012թ. իր պաշտոնավարման տարիներին գյուղի ընդհանուր նախակրթարանը վերանորոգելու պատրվակով ԾԻԳ-ից ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ նույնքան էլ՝ բարերար Ռիչարդ Բոյաջյանից, սակայն վերանորոգում այդպես էլ չի իրականացվել:
Փոխարենը նախակրթարանի միայն տանիքն են մասնակի վերանորոգել, այն էլ իր հորեղբոր որդիների միջոցով, որն էլ գարնանային ուժեղ քամին վերջերս տարավ: Կառավարության կողմից տրամադրված դիզվառելիքը եւ սերմնացուն ոչ մեկին չի բաժանել, փոխարենը իր ծանոթների միջոցներով վաճառել է: Գյուղապետարանի պատից պոկել է նախագահ Սերժ Սարգսյանի նկարը եւ տարել»,- մանրամասնեց Հենրիկ Ավագյանը:
Մանրամասներն՝ այստեղ