Դավիթ Մուրադյանն ընտրվել 19 կողմ, 1 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ: Ընտրությանը չի մասնակցել միայն Հարություն Խաչատրյանը, որն այս պահին քաղաքում չէ:
Անաստաս Միկոյանի ավագ որդին՝ Ստեփան Միկոյանը, երեկ՝ հունիսի 1-ին, Երևանի ավագանուն ուղղված նամակում շնորհակալություն հայտնելով արձանի տեղադրման որոշման համար, նշել էր, որ իր հայրը միշտ եղել է Հայաստանի կողքին, օգնել սննդի մատակարարմամբ, իսկ հետստալինյան շրջանում եղել է ապաստալինացման և «ռեաբիլիտիացիայի» նախաձեռնողներից: Քանդակագործ Սահակ Պողոսյանն առնվազն անպատկառություն համարեց խորհրդային շրջանում 60 միլիոն բռնադատված մարդկանց մահն արդարացնելը:
Առ ոչինչ վարչական ակտն իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման, որը չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն այն անձի համար, ում հասցեագրված է։ Վերոհիշյալ հիմքերով ընկերությունը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ առ ոչինչ ճանաչելու ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի որոշումը էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ»։
168.am-ը Երևանում կատարած հարցումների միջոցով փորձեց պարզել քաղաքացիների դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ, և, թե արդյո՞ք մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաևի արած հայտարարությունն ինչ-որ կերպ կարող է խոչընդոտել միությանը ՀՀ-ի անդամակցելուն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավաստիացնում ենք, կիսում է որդեկորույս մոր ցավն ու վիշտը, որդու մահվան հանգամանքները պարզելու մտահոգությունը և պահանջատիրությունը: Հավատացեք, որ այս խնդրում ամենից շահագրգիռը հենց ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի հրամանատարությունն է:
«Սկեսրայրն առանց լսելու բժիշկների բացատրությունը, հարձակվեց մեզ վրա, նա բուժքույրերին էր հայհոյում, հասավ, որ խփի, բռնեցին, խուլիգանական վերջին խոսքերն էր շպրտում, ինձ հարվածեց, բայց ես նրան չպատասխանեցի նույն կերպ, չի կարելի նման բան թույլ տալ հիվանդանոցում»:
Հունիսի 2-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում ավտոբուսի կողային ապակու մեջ ծառի ճյուղեր է մտել և ավտոբուսը խանգարում է երթևեկությանը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Հունիսի 2-ին, ժամը 14.30-ի սահմաններում մի շարք ահազանգեր են ստացվել, որ Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներ հոսանքազրկվել են:
Բեմում նրանք են, ովքեր փոքր տարիքում արդեն հաղթահարել են մեծ դժվարություններ: Փոքրիկ երգիչները` «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի շահառուներն են: Երեխաների իրավունքների պաշտպանության օրը քաղցկեղով հիվանդ 20 երեխաներ նշում են իրենց սիրելի երգիչների հետ: Թաթայի, Շուշան Պետրոսյանի, Արսեն Գրիգորյանի հետ` նույն բեմում կատարում են սիրելի երգերը:
Հունիսի 2-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 3 տանը օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 3-ին ՝ժամը 19-ին, Ա.Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա բարեգործական համերգ «Նվիրիր հույս ՄԻԱՀ-ով ապրող երեխաներին» խորագրով: Համերգը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպել է ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:
Քաղաքացի Տիգրան Յ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունիսի 2-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 18-րդ փողոցի թիվ 52 և թիվ 54 սեփական տների մոտակայքում` ավտոճանապարհին, փոսեր են առաջացել, որոնք գնալով մեծանում են (ներքևի հատվածում ջրեր են հոսում):
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ խնամատար ընտանիքների հետ հանդիպում, որին մասնակցեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի պաշտոնակատար Դիանա Դուրիչը: Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից 2014թ. Ընտանիքի տարի հռչակելու խորագրի ներքո՝ նպատակ ունենալով կարևորել խնամատար ընտանիքների դերը՝ որպես այլընտրանքային խնամքի լավագույն տարբերակներից մեկը խնամքի հաստատություններում գտնվող երեխաների համար:
Ժամը 06:30-ին Լոռու ՄՓՎ ՃԿԿ Բովաձորի գյուղապետ Է.Մելիքսեթյանից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժ.06:00-ի սահմաններում գյուղում գայլերը հոշոտել են համագյուղացի Վազգեն Դավիթավյանին պատկանող 10 գլուխ մանր եղջերավոր անասուն:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե կո՞ղմ եք Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը, ասաց. «Ես չեմ կարծում, որ այսօր Երևանում թիվ մեկ խնդիրը հենց Միկոյանի արձանը տեղադրել էր: Սակայն մենք Հայաստանում ենք ապրում… օրինակ, հիմա Քոչինյանի արձանը դրվեց, և ես ակտիվ մասնակցել եմ դրա տեղադրմանը, որովհետև Հայաստանի Խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր: Դա էլ է մեր պատմությունը: Գույները երկու տեսակ չեն լինում` կա՛մ սև, կա՛մ սպիտակ»:
Պարզվում է՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը դպրոցական տարիներին անձամբ տեսել է Ա. Միկոյանին. «Մեզ տարան մի տեղ, որտեղ ինքը պիտի գար օդանավով: Նա եկավ ու անվտանգությունից ելնելով՝ չմոտեցավ մեզ, մենք էլ պատրաստվել էինք… մանկական վիրավորվածության զգացում ունեմ»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 4-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 5-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Հունիսի 2-ին, ժամը 10.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ հունիսի 1-ին ժամը 16.00-ի սահմաններում քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խնձորանոցի տարածքի թիվ 23 տան տանիքը:
«…մի օր էլ կարող է իմանաս, որ մեջը ավտոշուկա է կառուցվել: Հրաշալի ավտոշուկա կլինի: Մյունխենի ավտոշուկայի սալոնը սրա մոտ հեչ բան է: Ո՞վ կպատկերացներ, որ «Ռոսիա» կինոթատրոնըքըրչ ու փալասի խանութ կարող է դառնար»:
Ինչպես նախապես ասված էր, համալիրը դրվել է աճուրդի արդեն 10 տոկոս զեղչով՝ 17 մլրդ դրամով: ժամկետը լրանում է հունիսի 12-ին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ-ի կողմից «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.» արտադրատեսակների արտադրությունը:
Իմ Ներսեսը դեռ 12-13 տարեկանից սեփական ծիրանանոց էր հիմնել Թալինի շրջանի Աշնակ գյուղում, ամեն շաբաթ սիրով էր խնամում ու ջրում այգին, ծրագրել էր զորացրվելուց հետո սեփական տուն կառուցել Աշնակում, Սասնո ամուր տուն: Ներսեսս շատ լավատես ու ապագայի նկատմամբ հավատով լեցուն երիտասարդ էր:
Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ինքը չէ, ինքը հերքում է, օբյեկտիվ քննության ընթացքում, կպարզվի, բայց ես վստահեցնում եմ, որ նա նման բան չի արել»:
Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի:
Հունիսի 1-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: