Հայտնի գրողի այրին դիմում է ոստիկանապետին. «Ա1+»
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ հայտնի գրող Աղասի Այվազյանի այրին՝ Գրետա Վերդիյանը, բաց նամակով դիմում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։
Տիկին Վերդիյանի խոսքերով՝ հարեւանը զավթել է իր սեփականությունը հանդիսացող 118 քմ հողամասը, որը գնել է Երեւանի քաղաքապետարանից՝ 2011 թ օգոստոսի 17-ին։
«Խոսքը վերաբերում է մի ընտանեկան զույգի: Ամուսինը՝ Լիպարիտ Օհանյանը ծառայում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերի համակարգում, կինը՝ Լիանա Տերտերյանը, ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում, ներկայումս ծառայում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ում։
Լիանա Տերտերյանը եւ Լիպարիտ Օհանյանը, Լիանայի ծնողներ՝ Անահիտ եւ Նշան Տերտերյանի հետ միասին ավիրել են իմ հողամասը, հանել են մուտքի դարպասը եւ փոխարինել այն։ Արգելում են նրան մուտք գործել տարածք, կրկին անգամ քանդել են հողամասերի բաժանարար պատը, որը նրանք վերականգնել էին ԴԱՀԿ պարտադրմամբ»,- բաց նամակում նշել է Գրետա Վերդիյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: