Բաժիններ՝

Ուսուցիչները սպառնում են տնօրեններին՝ դիմումները չվերցնելու դեպքում հրապարակել անունները

Մի շարք դպրոցների ուսուցիչները այսօրվա ասուլիսում զգուշացրեցին իրենց տնօրեններին, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ անելու դեպքում՝ իրենք ստիպված կլիեն հրապարակել նրանց անունները: «Եթե տեսնենք, որ շարունակվում են անօրինականությունները, անպայման կհայտնենք»,- ասուլիսում ասաց թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի  Օվսաննա Հարությունյանը։

Ւսկ թիվ 20  դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանն էլ նշեց, որ իրենց դպրոցի տնօրենը  հունվարի 1-ից գանձված և գանձվող պարտադիր կուտակային վճարները հետ վերադարձնելու դիմումներ չի վերցնում՝ պատճառաբանելով, թե սպասում է հրահանգի:

Իսկ հրահանգն էլ, ըստ Ս. Հովսեփյանի՝ պետք է լինի Երևանի քաղաքապետարանի կողմից. «Բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ կրթության  ոլորտի ներկայացուցիչները պաշտպանված են, փաստորեն պաշտպանված չեն։ Ինչո՞ւ դպրոցի տնօրենները հաշվի չեն առնում Սերժ Սարգսյանի հրամանագիրը և կառավարության որոշումը»,- ասաց նա։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս