Բաժիններ՝

Պայթյուն՝ Ծափաթաղ գյուղում

Մայիսի 30-ին, ժամը 16.21-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում` լճի ափին, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:

Պարզվել է, որ անհայտ պայթուցիկ սարքը լճափնյա տարածք է բերել գյուղի բնակիչ` 1962 թ. ծնված Օ. Լ.-ն:

Պայթուցիկ սարքի կիրառման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներով Օ.Լ.-ն. տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին հետախուզել են տարածքը. այլ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031