Խոնավ, մութ և թաց պատերի տակ ծվարած 4 անչափահասների համար տրամադրությունը ամենևին էլ նախատոնական չէ: Նայում եմ շուրջ բոլորս եւ չկա զարդարանքի գոնե մեկ նշույլ… ամեն ինչ մռայլ է: Դրսում տիրող նախաամանորյա եռուզեռը այս փոքրիկներին կարծես չի վերաբերվում, այստեղ «ուրիշ աշխարհ» է:
Ա.Ավետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի մարտի 19-ին, ժամը 16-ի սահմաններում Լոռու մարզի Աքորի գյուղի անչափահաս բնակչուհուն խաբեությամբ տարել է իր բնակարան, ապա նշված քաղաքում իբր իր հետ սեռական հարաբերություն ունենալու տեղեկություններ տարածելու սպառնալիքներով շանտաժի է ենթարկել և պահանջել վերջինիցս իր հետ սեռական հարաբերություն ունենալ։
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է, որ քաղաքացու կողմից գրավադրված զարդերը ամենևին էլ ոսկյա չեն եղել:
Ս Ավետիսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա մորը մեղադրել է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, հայտնելով թե, իբր մայրը 2012թ. օգոստոս ամսին, Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում գտնվող իրենց տանը խեղդամահ է արել իր գոյություն չունեցող 1.3 տարեկան երեխային:
Ըստ նախաքննական մարմնի՝ որսի ցանկում ներգրավված են եղել 42կգ մսի քաշով մեկ կովկասյան գորշ արջի, 70կգ. մսի ընդհանուր քաշով բեզոարյան երկու այծի, 464կգ. մսի ընդհանուր քաշով 11 գլուխ խոզի և նույն տարածքով հոսող «Ազատ» գետից, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ` 34կգ ընդհանուր քաշով կարմրախայտ տեսակի 80 ձկան որս, ինչը որսամսի և արջի մորթու հետ Մ. Գրիգորյանն իրացրել է շուկայական 1.767.000 դրամ ընդհանուր գնով և գումարը բաժանել իր ամուսնու և մյուս որսագողերի միջև` գործընթացը ենթարկելով գրավոր հաշվառման:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 20-ի երեկոյան բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ն: Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ ապրանք գնելու պատրվակով այցելել է «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկն ու օգտվելով աշխատողի անուշադրությունից` գողացել է դրամապանակը:
Դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
Քաղաքացու տնակից և անասնագոմից գողացել են 12 հնդկահավ, 3 հավ, զոդման սարք, էլեկտրական սղոց, հեռուստացույց, նվագարկիչ, էլեկտրական վառարան և պահածոներ:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրեր առաջ հագուստի սրահից վաճառողուհու դրամապանակը գողացողը կին է եղել:
Մրցանակաբաշխության ընթացքում «լավագույն երիտասարդ փաստաբան» անվանակարգին արժանացել է ՀՀ փաստաբանների պալատի երիտասարդ խորհրդի անդամ Աղավնի Մադոյանը: «Լավագույն փաստաբան» անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև փաստաբաններ Հայկ Եգանյանը և Անահիտ Սաֆարյանը:
Աշոցքի, Սիսիանի,Գորիսի, Աշտարակի, Ջաջուռի, Կոտայքի, Քաջարանի, Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի տեղաշարժին ու տարածմանը՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ թմրամոլության դեմ պայքարում օրենսդրական դաշտի արդիականացման անհրաժեշտությանը՝ նկատի ունենալով, որ թմրաբիզնեսը շատ արագ ու ճկուն փոփոխվում է, ինչպես օրենքը շրջանցելու հնարավորությունների, այնպես էլ շրջանառության մեջ նոր թմրատեսակներ, հատկապես սինթետիկ թմրամիջոցներ ներգրավելու առումով:
Միասնական քննչական մարմնի գաղափարն ունեցավ այն վախճանը, ինչ վախճան Հայաստանում ունենում են գրեթե բոլոր դրական նախաձեռնությունները: Միասնական քննչական մարմնի ստեղծումը, բնականաբար, դրական երևույթ է, քանի որ այսօրվա դրությամբ նախաքննական մարմինները, լինելով ՊՆ-ի, Ոստիկանության, ՊԵԿ-ի ենթակայության տակ, ստացվում է մի իրավիճակ, երբ նախաքննական մարմինը ենթակա է հետաքննական մարմնին, այսինքն՝ դատավարության իմաստով՝ ինքը պետք է լինի վերադաս, բայց ինքն իրականում սուբորդինացիոն առումով ենթակա է:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ամանորին ընդառաջ, գյուղատնտեսական մթերքների շուկաների կամակերպման և գործարկման շրջանակում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև «Մալիբու» սրճարանի հարևանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկանները, դեկտեմբերի 29-ը ներառյալ, գործելու են ամեն օր:
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, դեկտեմբերի 20-ին կալանավորվել է նույն զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Աթաբեկի Մուրադյանը:
Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձնաբուծության զարգացման համալիր ծրագիրը»:
Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Անուշավան Այվազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Բաբլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։
Դիլիջանի ոլորաններում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ռոստովյան և Բելինսկու փողոցների խաչմերուկից Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մհեր Խ.-ին և 1980 թ. ծնված Գուրգեն Պ.-ին:
Ինչպես գրում է shamshyan.com-ը, Կապանում այսօր մեկնարկել է ակցիա ընդդեմ ՀՀ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Շուրջ 250 կապանցիներ հավաքվել են Կապանի նախկին ավտոկայանում, որտեղից մասնակիցները երթով կշարժվեն Սյունիքի մարզպետարանի կենտրոնական հրապարակ:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հաջորդ տարվանից սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար բուժօգնություն ցուցաբերելու 36 միավորի շեմը կիջեցվի 30 միավորի: Արդյունքում՝ պետպատվերով բուժման ենթակաների թիվը կավելանա 30 հազարով:
Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:
Պատճառն իրենց պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Աժ-ում հայտարարությունն է, ըստ որի ապարանցի տղամարդն առավոտը սուրճը դնում է գազօջախին, գնում է գոմ, կերակրում անասուններին, գալիս՝ մեկ անգամ սիրում կնոջը, երկրորդ անգամ է սիրում, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի։
10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու արդյունքում այրել է իրենց խոտի դեզը` ընտանիքին պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Նա քայլում էր, լրագրողները կրնկակոխ հետևում էին ընդամենը հետաքրքրվելու՝ իրեն պատկանող սուպերմարկետում վաճառքի հանված, 380 հազար դրամ արժողությամբ ապխտած՝ կոկորդիլոսը բերելու միտքն ինչպես է իր մոտ առաջացել։
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ ջերմոցում (Վաղարշապատ քաղաք) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով: