Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել՝ Հովհաննես Թոքմաջյանը մնալու է իր պաշտոնում, թե՞ պետք է հեռանա. «Ժողովուրդ»
Թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դեռևս այս տարվա փետրվարի սկզբին սկսված ստուգումներն, ի վերջո, ավարտվել են: Սակայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռ չի շտապում հրապարակել աուդիտների արդյունքները, և հայտնի էլ չէ՝ կհրապարակե՞ն, թե՞ ոչ։
Թերևս պատճառը մեկն է՝ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել, կամ ավելի ճիշտ՝ նրան դեռ չեն ասել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մնալու է իր պաշտոնում, թե պետք է հեռանա։
Ուստի, երբ վերջնական որոշումը կայացվի Թոքմաջյանին «պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնից ազատելու մասին, այդ ժամանակ էլ աուդիտի արդյունքները կհրապարակվեն, որպեսզի հիմնավորեն նրան չվերանշանակելը։ Իսկ եթե որոշվի, որ ներկա ռեկտորը շարունակելու է պաշտոնավարել, ապա ստուգումների արդյունքները կդրվեն «կոմպրոմատների» տրցակի մեջ՝ապագայի համար»։
Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։