Բաժիններ՝

Վանաձորցի վարորդները դժգոհում են անբարեկարգ ճանապարհներից ու սպառնում գործադուլով

Asparez.am-ըգրում է.  Վանաձորի 1-ին համարի երթուղին սպասարկող վարորդները խոստանում են գործադուլ անել, եթե 3 օրվա ընթացքում «Դառոժնիկ» ՍՊԸ-ի կողմից քանդված Վարդանանց փողոցը չվերականգնվի.

«Մեր՝ 1-ին, 6 եւ 11 համարի տրանսպորտի վարորդները 2 օր է՝ ուզում են հանրային գործադուլ անել, բայց ես իրանց չթույլատրեցի: Ես վարորդներին ասել եմ, եթե 3 օրվա ընթացքում միջոցներ չձեռնարկեցին, նոր հանրային տրանսպորտը կկանգնի: Ուղղակի հիմա խնդրում ենք, եթե էդ ճանապարհը չեն ասֆալտապատում, գոնե բերեն հող լցնեն»,-ասում է առաջին համարի երթուղու ենթակարգավար, վարորդ Էդիկ Քեշիշյանը:

Բանն այն է, որ արդեն գրեթե մեկ տարի է, ինչ 1-ին համարի երթուղին սպասարկող ճանապարհահատվածը՝ Վարդանանց փողոցը, գտնվում է, մեղմ ասած, անմխիթար վիճակում: Նշված հատվածում «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կատարել է հին ջրագծերը նորերով փոխարինելու աշխատանքներ, որն էլ իրականացրել է «Դառոժնիկ» ՍՊԸ-ն: Սակայն աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո ընկերությունը ճանապարհը չի բերել նախկին տեսքին: Վարորդներն ասում են, որ դիմել են տարբեր ատյանների, սակայն ամիսներ շարունակ սայլը տեղից չի շարժվում:

Տարբեր ատյաններ բողոքել ենք, ոչ մեկը ոչ մի բան չի անում: 9 ամիս է՝ էս վիճակն ա: Սաղ մեքենաները ջարդել ենք, էսօր ամեն ինչը թանկ է, չենք կարում սարքենք: Առաջին դպրոցի մոտից մինչեւ շախմատի դպրոցը էս վիճակն է,- ասում է վարորդ Էդիկ Քեշիշյանը: Նա նշում է նաեւ, որ շատ հաճախ ուղեւորների հետ վեճի են բռնվում հենց ճանապարհերի պատճառով.

«Փոսում խփում ես, տեսնում ես՝ ուղեւորներից մեկը գլուխը խփեց ապակուն, իրանք էլ սկսում են խոսալ, որ գլուխս ջարդեցիր, էս ո՞նց ես քշում: Կանգնում եմ, որ իջնեն, լրիվ կանալ է, մեքենան բարձր է, իջնելու ժամանակ բերանի վրա ընկնում են»:

Վարդանանց փողոցի ներկայիս վիճակից դժգոհում են ոչ միայն հանրային տրանսպորտի, այլ ընդհանրապես վարորդները. «Էս ճանապարհներից գոհ չենք: Հարկ ու տուրք ենք մուծում, ու չգիտենք՝ ում ենք մուծում, որպես ինչ ենք մուծում: Ոչ՛ ասֆալտ կա, ո՛չ մաքրություն կա, քաղաքում տեղ չկա ման գալու, ավտոդ էլ քանդվում ա էս փոսերից,-ասում է վարորդ Յուրա Սարգսյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս