Բաժիններ՝

Խոշոր ավտովթար` Հարսնաքար ռեստորանի մոտ. կան տուժածներ

Մարտի 11-ին, ժամը 23.47-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում` «ԲՄՎ» մակնիշի 34SC202 պ/հ ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:

Վարորդ Ա. Ա.-ը (ծնվ. 1975թ.) և ուղևորներ Ա. Ղ.-նն (ծնվ. 1987թ.) ու Ռ. Ս.-ը (ծնվ. 1976թ.) հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա.Ա.-ի և Ա.Ղ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ռ.Ս.-ինը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս