Բաժիններ՝

Նինա Ադամյան. «Ծառուկյանը փոքր մարդ չէ, որ գույքը ետ ուզի»

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ Իջեւանի եւ Բերդի տարածքային գրասենյակների գույքը վերադարձնելու պահանջ է դրել:

Tesankyun.am-ի հետ զրույցում ԲՀԿ Իջեւանի եւ Բերդի տարածքային կազմակերպությունների ղեկավարներ Ժիրայր Մելիքսեթյանը եւ Նինա Ադամյանը հերքեցին այդ տեղեկությունը:

Նինա Ադամյանն ասաց, որ ինքը ստեպ-ստեպ կուսակցություններ չի փոխում, 10 տարվա ընթացքում կայացրել է ԲՀԿ Բերդի տարածքային կառույցը եւ մեռնելու է որպես այդ կուսակցության անդամ: Անդրադառնալով կուսակցության Բերդի տարածքային գրասենյակի գույքը ետ վերցնելուն, Նինա Ադամյանն ասաց.

«Նման բան չկա, Ծառուկյանը փոքր մարդ չէ, որ գույքը ետ ուզի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031