Լուսանկարներն ապացուցում են, որ Պզոն դեռ ԱՄՆ-ում է (լուսանկար). Yerkir.am
Yerkir.am-ը, անդրադառնալով այն հրապապարակումներին, որ «օրենքով գող» Արմեն Ղազարյանը` Պզոն, վլզա ստանալու համար դիմել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն, հիշեցրել է, որ համաձայն նոր վիզային ռեժիմի, 2015թ. հունվարի 1-ից ԱՄՆ-ից Հայաստան կարող են մուտք գործել առանց վիզայի և մեկ օրացուցային տարում Հայաստանում գտնվել մինչև 180 օր։
Այսինքն` Պզոն, ըստ էության, դեսպանատուն դիմելու խնդիր չունի: Բայց, մեր տեղեկություններով, Արմեն Ղազարյանն այս պահին ԱՄՆ-ում է, ասում են՝ կիսատ գործեր ունի:
Այն, որ այս պահին Պզոն գտնվում է ԱՄՆ-ում, փաստում են yerkir.am-ի ձեռքի տակ հայտնված` ժամեր առաջ արված լուսանկարները: Լուսանկարում երևացող Range Rover և Mercedes-benz g 550 մակնիշի մեքենաները պատկանում են նրան, Mercedes-benz-ն էլ 2014թ. արտադրության է:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում: