Երեկ՝ հունիսի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
«Հայաստանի անկախությունն անշրջելի իրողություն է, կյանքը ցույց է տվել, որ դա ոչ միայն ցանկություն, այլ անհրաժեշտություն է: Մնում է, որ հետագայում կարողանանք պետությունը հզորացնել, կայունացնել, ապահովել նրա անվտանգությունը, առաջին հերթին լուծել ժողովրդին հուզող սոցիալական հարցերը, այնպիսի պայմաններ ստեղծել, որ երկրից արտագաղթածները հետ վերադառնան, շենացնեն երկիրը` միանալով հզոր պետություն ունենալու մեր բոլորի ջանքերին»,- 2005թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 14-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուրում հայտարարել էր ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հունվարի 20-ին Վաղարշապատի հիվանդանոցում մահացել էր զինծառայող Էդիկ Շահնազարյանը: Նրա մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Թմրամիջոց, ատրճանակ և դանակ` ավտոմեքենաներից:
Ալավերդու ճոպանուղին դեռևս չի գործում: Ճոպանուղու տնօրինությունը փորձում է վերացնել անսարքությունը, իսկ մինչ այդ ալավերդցի ուղևորները քաղաքի վերևի հատվածից ներքև ու հակառակ ուղղությամբ գնալու համար օգտվում են գերբեռնված 3–րդ համարի երթուղային ավտոբուսներից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 9-ին, ժամը 23.50-ին, Օղակաձև զբոսայգում վիճաբանելու և միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Աբել Փ.-ին, 1985 թ. ծնված Վահագն Խ.-ին, 1977 թ. ծնված Մհեր Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և 1987 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Դեմ եմ»-ի սատարման երթի մասնակիցներին ընդդառաջ դուրս եկավ Կառավարության շենքի մոտ։ Ակտիվիստները բացականչում էին «ամոթ»՝ պահանջելով ճնշումներ չգործադրել կառավարության ենթակայության տակ գտնվող կառույցների վրա։
«Դեմ եմ պարտադիրին» հասարակական շարժման անդամներն ահազանգ են ստացել, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրինությունը հրաժարվում է ընդունել աշխատողների դիմումները պարտադիր կուտակային պահումներ չկատարելու պահանջով: Ֆեյսբուք սոցցանցի մի օգտատեր է նամակ գրել «Դեմ եմ»-ի անդամներից Կարեն Հարությունյանին՝ տեղեկացնելով, որ բժշկական կենտրոնից պարտադիր կուտակային պահումներ չկատարելու դիմումներ են ներկայացրել բժշկական կենտրոնի գրեթե բոլոր բուժաշխատողները:
«Պահել եւ մեծացրել եմ իմ ամուսնու երեխաներին, ունեցել եմ շատ թոռնիկներ, ովքեր այսօր արդեն ծնող են, կարոտում եմ, բայց չեն գալիս, ինչ անեմ, ինձ մոռացել են, բայց ամեն օր աղոթում եմ նրանց համար»:
Հունիսի 10-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «աջ դաստակի ջնջխված վերք և պոլիտրավմա» ախտորոշմամբ, տնից հիվանդանոց է տեղափոխել 1926 թ. ծնված Աստղիկ Սարոյանին, որը չի կարողանում հայտնել վնասվածքը ստանալու հանգամանքները:
«Ինձ չեն գնահատում: Չգիտեն, թե ինչ են կորցնում: Ես այս մոլորակի ամենատաղանդավոր մարդն եմ, ինձ նմանը չկա: Երեք տարեկանում ստեղծել եմ տառերը, կարող եք գալ ու կաբինետում տեսնել դրանք: Չորս տարեկանում գիրք եմ հրապարակել: Ստեղծել եմ մարտարվեստ՝ «չիբու» անունով: Ավելի քան 170 գրքերի հեղինակ եմ, Հայաստանի համար այսքան բան եմ արել ու ինձ չեն գնահատում»,- ասել է նա:
Այս պահին «Դեմ եմ» ակցիայի մասնակիցները երթով Աբովյան փողոցով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ: «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց. «Գնում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի այնտեղից դիմենք մեր կառավարությանը և ասենք, որ նրանց գործունեությանը 5 բալանոց սանդղակից 2 ենք նշանակում»:
«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են գործընկերների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել սոցիալապես առավել ծանր վիճակում հայտնված ընտանիքներին:
«Դեմ եմ»-ի ակցիայի ժամանակ ոստիկանները պարբերաբար դիմում են «Դեմ եմ»-ի անդամներին, որպեսզի նրանք իրենց երթի ընթացքում ամբողջ Աբովյան փողոցի մի հատվածը ազատ թողնեն: Սակայն «Դեմ եմ»-ի մասնակիցները չեն համաձայնում՝ ասելով, թե դա անհնար է, քանի որ երթի մասնակիցները շատ են:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայուղների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Աստղաձոր գյուղից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Նարմբեկ Ա.-ն:
Ճոճկանի այգիներում այս օրերին սկսված է կեռասի ու բալի բերքահավաքը: Ճոճկանի տնամերձերում ու դաշտերում ընդհանուր առմամբ շուրջ 15 հա կեռասի, 10 հա էլ բալի այգի կա:
«Դեմ եմ»-ի երթի ժամանակ Կորյուն փողոցի վրա երթի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցան բախումներ: Ոստիկանները «Դեմ եմ»-ի մասնակիցներին հորդորեցին, որպեսզի երթուղին նեղացնեն, սակայն «Դեմ եմ»-ի անդամները պատասխանեցին, որ «մի ամբողջ ճանապարհ» ազատ են թողել: «Դեմ եմ»-ի անդամների խոսքով՝ ոստիկանները արհեստականորեն են փակել ճանապարհը: «Դեմ եմ»-ի անդամներից ոմանք նստեցին ճանապարհին՝ մտածելով, որ ոստիկանները չեն թողնում […]
Քիչ առաջ «Դեմ եմ» նախաձեռնությունը սկսեց իր երթը և Մատենադարանի մոտակայքից շարժվեց դեպի Բժշկական համալսարան: «Դեմ եմ»-ը կոչ է անում մարդկանց դուրս գալ փողոց եւ բարձր կոչերով սատարել ճնշվող քաղաքացիներին: «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ «Գրանդ հոլդինգ» ընկերությունը սկսել է աշխատակիցների դիմումներն ընդունել, ինչն արդեն, ըստ նրա՝ մեծ քայլ է:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուզաննա Յ.-ին:
Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին արևելյան շրջաններում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գյումրիի «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի տնօրենն անակնկալ լուր է ստացել: 2012-ին այս բուժհաստատությունից «Գյումրի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել սրտաբանական, թերապեւտիկ բաժանմունքներն ու վերակենդանացման ծառայությունը:
Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն 1in.am-ին ասել էր. «Դա մի էպիզոդ է, մերոնք կրակել են, իրանք էլ պատասխանել են, տենց ստացվեց: Մերոնք էլ են կրակել, իրանք էլ են կրակել»:
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ջանքեր է գործադրում վերջ դնել այս չարիքին: Որպես երկիր, որն ուղարկում է իր խաղաղապահներին միջազգային առաքելությունների, շատ կարևոր է Հայաստանի դերը այս պայքարում, քանի որ խաղաղապահները չափազանց մեծ գործ են կատարում խաղաղ բնակության պաշտպանության և բռնությունների կանխարգելման առումով: Եվ բացի դա հայերը նույնպես տարբեր տեղերում՝ վերջերս ներառյալ Սիրիայում, նման բռնությունների զոհ են դարձել: Ուստի, դեսպանատան պատին խորհրդանշական այս որմնանկարը պատկերելով մենք փորձում ենք մեկ անգամ ևս կոչ անել մարդկանց պայքարել հակամարտություններում սեռական բռնության դեմ»:
Դատարանը լսեց, գործով որպես վկա անցնող Ռիչի բարի մատուցողուհուն, ով ոչինչ չէր տեսել, սակայն բարմեն Արսենից լսել էր, որ հաճախորդները վիճել են իրար հետ և բջջային հեռախոսն էլ թողել էին «պապկի» վրա:
Հունիսի 11-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեում լսվում է դղրդյուն, շենքում զգացվում են ցնցումներ:
«Դա նորություն չէ մեզ համար: Մենք պետք է հասկանանք և համակերպվենք այն իրավիճակի հետ, որ քանի դեռ լուծված չէ հակամարտության խնդիրը, մենք մեր հակառակորդի ոտնձգութունները պետք է հակա կամ կանխարգելիչ ձևով լուծենք»,
«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանին կհուղարկավորեն Եռաբլուր պանթեոնում: