
Վնասվել է շենքի մոտակայքով անցնող ջրագիծը

Հունիսի 11-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեում լսվում է դղրդյուն, շենքում զգացվում են ցնցումներ:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ շենքի մոտակայքով անցնող ջրագիծը վնասվել է, ինչից շենքում առաջանում է դղրդյուն:
Դեպքի վայրում են գտնվել «1-85» ծառայության Մաշտոցի շրջանի աշխատակիցները:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն