Վրաստանում 100 լարիից պակաս աշխատավարձ ստացողների թիվը չի նվազում

2025 թվականի հուլիսին Վրաստանում աշխատունակ բնակչության ամսական եկամուտը միջին հաշվով տատանվել է 1200-ից մինչև 2400 լարիի սահմաններում: Վրաստանի Եկամուտների ծառայության տվյալներով, այս կատեգորիայի աշխատավարձ ստացողների թիվը տվյալ ժամանակահատվածում կազմել է 326. 681 մարդ: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի եկամուտների ծառայության վերջին տվյալներով՝ նշված ժամանակահատվածում 9711 մարդ ստացել է 100 լարիից պակաս աշխատավարձ։ Սա այն դեպքում, երբ հուլիսին 329 մարդ ստացել է ամսական ավելի քան 100.000 լարի աշխատավարձ։

Հավելենք նաև, որ տվյալ ժամանակահատվածում 31 հազար 444 քաղաքացի ստացել է 9600 լարիից մինչև 100.000 լարի աշխատավարձ։

Տեսանյութեր

Լրահոս