«Դեմ եմ»-ի երթը մեկնարկել է. Այսօրվա ատրիբուտներն են` Հայաստանի սահմանադրությունը և ՀՀ անձնագիրը
Քիչ առաջ «Դեմ եմ» նախաձեռնությունը սկսեց իր երթը և Մատենադարանի մոտակայքից շարժվեց դեպի Բժշկական համալսարան: «Դեմ եմ»-ը կոչ է անում մարդկանց դուրս գալ փողոց եւ բարձր կոչերով սատարել ճնշվող քաղաքացիներին:
«Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ «Գրանդ հոլդինգ» ընկերությունը սկսել է աշխատակիցների դիմումներն ընդունել, ինչն արդեն, ըստ նրա՝ մեծ քայլ է. «Այսօրվա ատրիբուտներն են Հայաստանի սահմանադրությունը եւ ՀՀ անձնագիրը: Ովքեր ունեն այս երկու ատրիբուտները՝ թող դրանցով միանան մեզ: Բարձր կոչերով սատարենք մեր ճնշվող քաղաքացիներին, որոնց չեն թողնում դիմումներ գրել եւ ազատվել պարտադիր բաղադրիչից»:
Մանրամասները՝ առաջիկայում: