Սահմանին կայուն լարված իրավիճակ ունենք. Սեյրան Օհանյան
«Սահմանին կայուն լարված իրավիճակ ունենք: Դա նորություն չէ մեզ համար: Մենք պետք է հասկանանք և համակերպվենք այն իրավիճակի հետ, որ քանի դեռ լուծված չէ հակամարտության խնդիրը, մենք մեր հակառակորդի ոտնձգութունները պետք է հակա կամ կանխարգելիչ ձևով լուծենք»,- այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով պատգամավոր Հեղինե Բիշարյանի հարցին, թե ինչպե՞ս պետք է լուծվի իրավիճակը:
Ըստ Ս.Օհանյանի՝ միջազգային կառույցների և այլ հանդիպումներում պետք է հարցի լուծման համար վստահության մթնոլորտ ձևավորել, այսինքն զերծ մնալ դիպուկահարների կրակոցներից, նրանց հետ կանչել, կանխել դիվերսիաները: Օհանյանը նշեց, որ ֆինանսական և նյութատեխնիկական խնդիրները թույլ են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ասել, որ միջազգային հետաքննության իրենք պատրաստ չեն: