ԼՂՀ մարտական հենակետում զինծառայող գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել

Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Դ. Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30