Քիչ առաջ «Դեմ եմ» նախաձեռնությունը սկսեց իր երթը և Մատենադարանի մոտակայքից շարժվեց դեպի Բժշկական համալսարան: «Դեմ եմ»-ը կոչ է անում մարդկանց դուրս գալ փողոց եւ բարձր կոչերով սատարել ճնշվող քաղաքացիներին: «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ «Գրանդ հոլդինգ» ընկերությունը սկսել է աշխատակիցների դիմումներն ընդունել, ինչն արդեն, ըստ նրա՝ մեծ քայլ է:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներն օրերս Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ռուզաննա Յ.-ին:
Հունիսի 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ին արևելյան շրջաններում, 14-16-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գյումրիի «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի տնօրենն անակնկալ լուր է ստացել: 2012-ին այս բուժհաստատությունից «Գյումրի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել սրտաբանական, թերապեւտիկ բաժանմունքներն ու վերակենդանացման ծառայությունը:
Հունիսի 11-ին ՊԲ հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեռևս չպարզված հանգամանքներում, գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Դերենիկ Արամի Մանուկյանը:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն 1in.am-ին ասել էր. «Դա մի էպիզոդ է, մերոնք կրակել են, իրանք էլ պատասխանել են, տենց ստացվեց: Մերոնք էլ են կրակել, իրանք էլ են կրակել»:
«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ջանքեր է գործադրում վերջ դնել այս չարիքին: Որպես երկիր, որն ուղարկում է իր խաղաղապահներին միջազգային առաքելությունների, շատ կարևոր է Հայաստանի դերը այս պայքարում, քանի որ խաղաղապահները չափազանց մեծ գործ են կատարում խաղաղ բնակության պաշտպանության և բռնությունների կանխարգելման առումով: Եվ բացի դա հայերը նույնպես տարբեր տեղերում՝ վերջերս ներառյալ Սիրիայում, նման բռնությունների զոհ են դարձել: Ուստի, դեսպանատան պատին խորհրդանշական այս որմնանկարը պատկերելով մենք փորձում ենք մեկ անգամ ևս կոչ անել մարդկանց պայքարել հակամարտություններում սեռական բռնության դեմ»:
Դատարանը լսեց, գործով որպես վկա անցնող Ռիչի բարի մատուցողուհուն, ով ոչինչ չէր տեսել, սակայն բարմեն Արսենից լսել էր, որ հաճախորդները վիճել են իրար հետ և բջջային հեռախոսն էլ թողել էին «պապկի» վրա:
Հունիսի 11-ին, ժամը 14.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղու թիվ 2ա հասցեում լսվում է դղրդյուն, շենքում զգացվում են ցնցումներ:
«Դա նորություն չէ մեզ համար: Մենք պետք է հասկանանք և համակերպվենք այն իրավիճակի հետ, որ քանի դեռ լուծված չէ հակամարտության խնդիրը, մենք մեր հակառակորդի ոտնձգութունները պետք է հակա կամ կանխարգելիչ ձևով լուծենք»,
«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ Սմբատ Այվազյանին կհուղարկավորեն Եռաբլուր պանթեոնում:
«Մտանք նույնիսկ ղեկավարության մոտ, ասաց` ես պետական մարմին եմ, ես պետության օրենքով եմ շարժվում, դուք պետք է մտնեք պարտադիրի տակ»,- ասաց աշխատակիցներից մեկը, ում անունը հայտնի պատճառներով կայքը չի հրապարակում։
Վրացի գործընկերների հաղորդմամբ՝ աշխատանքների ավարտն ակնկալվում է հունիսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում, եթե նոր խոչընդոտներ ի հայտ չգան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը հունիսի 11-ին հանդիպեց «Հյուսիս-հարավ» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքներն իրականացնող «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերության և շինարարական աշխատանքների վերահսկումն իրականացնող «Սաֆեժ-էպտիսա» ընկերության ներկայացուցիչներին։
Հունիսի 11-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ-1 թաղամասի թիվ 35/1 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Շեկոյի՝ Արտյոմ Կարապետյանի սպանության գործով դատալսումը:
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը՝ խոսելով Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին, ասել է. «Հընգերներ ենք, քուրիկ ջան, նորմալ հընգերներ ենք»:
Կոռուպցիան և հասարակությունը. ինչպե՞ս է պայքարում ոստիկանությունը այդ չարիքի դեմ:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, թե Նախիջեւանի Ջուլֆայի շրջանի բնակավայրերից մեկում հայկական ԶՈՒ մասնակցությամբ մարտեր են ընթանում:
Երեկ տեղի է ունեցել նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական եւ նախկին քաղբանտարկյալ`առաջին նախագահի թիմը համալրելու համար, Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) դստեր հարսանյաց հանդեսը: Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել «Ռենեսանս» ռեստորանային համալիրում: Ակնառու եւ կարկառուն ՀՀԿ-ականներ, կայքի տեղեկություններով, հարսանիքին չեն մասնակցել: Մինչդեռ, ՀԱԿ-ից բազմաթիվ մարդիկ են ներկա եղել:
«Քանի որ նորից ինձ առաջարկվել է ստորագրել գաղտնիության մասին փաստաթուղթ, որից ես հրաժարվել եմ, այսօր ևս բանավոր հայտարարել եմ, որ, քանի որ ես իրավունք չեմ ունենալու հետագայում հրապարակել դատական նիստի վերաբերյալ տեղեկատվություն»:
Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ, հնչած կրակոցներից վիրավորված Մյասնիկ Հայրապետյանն ու Վալերի Հովհաննիսյանը դեռևս գտնվում են հիվանդանոցում: «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունից 168.am-ին փոխանցեցին, որ նրանք գտնվում են հիվանդասենյակում, նրանց վիճակը նորմալ է, ապաքինվում են:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանը հունիս 9-ին ազատվել է աշխատանքից՝ քրեակատարողական ծառայողի համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ:
«Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ:
Հունիսի 11-ին, ժամը 10.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել է Արարատի մարզի Արաքսավան գյուղի Պ.Սևակ փողոցի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է օգնություն
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. ՈՒլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից պետք է տրամադրվեն անհրաժեշտ քանակով և անվճար: