
Ուժեղ քամին նոր վնասներ է հասցրել

Հունիսի 11-ին, ժամը 10.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց պոկվել է Արարատի մարզի Արաքսավան գյուղի Պ.Սևակ փողոցի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ-ի ՕԽ-ն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տանիքի մի մասը (մոտ 50 քմ) ուժեղ քամուց պոկվել և ընկել է բակ:
Հունիսի 11-ին, ժամը 09.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի Շիրակ փողոցի տներից մեկի տանիքը ուժեղ քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ-ի ՕԽ-ն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տանիքի մի մասը (մոտ 70 քմ) ուժեղ քամուց պոկվել և ընկել է բակ:
Հունիսի 11-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի տանիքը ուժեղ քամուց պոկվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տանիքի մի մասը (մոտ 150 քմ) ուժեղ քամուց պոկվել և շրջվել է տանիքի մյուս հատվածի վրա:
Իրենից վտանգ չի ներկայացնում:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն