Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, թե պատճառաբանություններն անհիմն են, Վարդան Պետրոսյանը «150 անգամ կարող էր ցուցմունք տալ»: Վթարի՝ բանուկ մասում լինելու մասին հայտարարությունը զայրացրեց գործով տուժող Արթուր Հակոբյանին: «Երկու հոգու գլուխ է կերել, ո՞ւմ ես պաշտպանում»,- ասաց տուժողը:
Ժամը 12:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 29-ամյա Սպարտակ Սահակյանը, վարելով Mercedes մակնիշի 20 ՏՍ 940 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը:
Արդեն 10 օր է անցել, ինչ Վրաստանի արդարադատության նախարարը որոշում է կայացրել օֆշորային սկանդալում ներգրավված Աշոտ Սուքիասյանին Հայաստան վերադարձնելու մասին, սակայն առայժմ որեւէ նորություն չկա։
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխնիզմն է»:
Հունիսի 13-ին, ժամը 12.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բավական չէ, որ հանձնաժողովի նախագահը, ով պարտավոր է առաջին հերթին պաշտպանել սպառողների շահերը, փաստացի ստանձնում է տնտեսական վերլուծաբանի և մասնավոր ընկերության փաստաբանի, կամ ավելի շուտ` գուշակողի դեր, դեռ մի բան էլ ավելի, հայտարարում է, թե ընկերություններում ֆինանսական ճեղքվածք է առաջացել, մեղք են սեփականատերերը, նրանց շահույթը կպակասի, եկե՛ք ժողովուրդ, օգնե՛նք, որ հանկարծ չսնանկանան:
«Դերենիկի շատ մտերիմ ընկերն է եղել Վոլոդյան, դրա համար բոլորն էլ մտածում են, որ պատահական է ստացվել, մտածված չի կրակել: Ասում են՝ իբր զենքը չորացնելիս կայծակ է խփել, Վոլոդյան վախեցել է եւ մատը չգիտես ոնց կպել է ձգանին եւ կրակել ու էդ կրակոցն էլ հենց Դերենիկին է կպել: Դեռեւս այս վարկածն է պտտվում, ուրիշ բան չեն ասում: Նախաքննությունն ամեն ինչ կպարզի»:
Հունիսի 13-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 29 շենքի տանիքի թիթեղները ուժեղ քամուց վնասվել են՝ առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 12-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի ճանապարհին բախվել է արգելապատնեշի, ինչի հետևանքով վարորդը` 1960 թ. ծնված Աշոտ Թիրաբյանը, մահացել է:
«Մեր ղեկավարները ինչու՞ չեն կարողանում հասնել այդ նպատակներին, որովհետեւ նրանք զուրկ են այ հենց այդ քաղաքական իմաստությունից: Սահմանադրության մեջ այդ անընդմեջ բառը… Սա հնարք է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ս. Փայրասլյանին Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների վայրից տեղափոխեցին ոստիկանության Քանաքեռի բաժին:
«Էդտեղ մի մեծ սարսափելի բան չի կատարվել, ինչ-որ անհամաձայնություն է եղել, որը սակայն անցել է, գնացել, իրար հետ հանգստացել, հետ են եկել, իրանց հարցերը լուծվել են, էս հարցը փակենք, դնենք մի կողմ։ Պետք չի այս ամենը այսքան լարել եւ սուտ ինֆորմացիա տարածել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
«Ցրված սկլերոզ ռեմիտացվող ընթացք, սրացման հիպերռեֆլեկտոր խանգարում», ստորին վերջույթների պարապարեզ: Ուղեղային ատակսիա: Միզապարկի հիպերռեֆլեկտոր խանգարում:
«Այդ ժամանակ ես մտածում էի, որ դա գրում եմ կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչների մասին, ովքեր ամեն ինչ փորձում էին ներկայացնել Խորհրդային միության շահերով:
Հունիսի 13-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:
ունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի թիվ 20 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզում:
Վերջին անգամ մեր մոլորակը տիեզերական փոթորկի հարվածի տակ հայտնվել էր փետրվարի վերջին: Այն ժամանակ փոթորկի աղբյուրը Արեգակի մակերեւույթին առաջացած մի շարք բռնկումներ էին եղել:
Հանրապետությունում առաջինը ես հղացա ստեղծել սույն կուսակցությունը, 1987-ից մինչեւ հիմա պետանվտանգությունում է իմ գրամեքենան, իբր էս երկրի քայքայմանն ուղղված գործունեություն ծավալող` դու ինձ կալանքի ենթարկեցիր:
Հունիսի 11-ին Տավուշի մարզի Այրում քաղաքի տարածքում ուժեղ քամի է եղել:
Հունիսի 12-ին, ժամը 22.06-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում գտնվող Էներգետիկայի նախարարությունից ծուխ է դուրս գալիս:
2014 թ. մայիսի 6-ին Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարևանությամբ հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի, երաժիշտը Պավել Ալմազովի դին։ 168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ արդյոք նրա մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում կա՞ն մեղադրյալներ:
Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ ռուսաստանյան մեկուսարաններից մեկն է տեղափոխվել 41-ամյա նախկին «օրենքով գող» Նիկոլոզ Մելաձեն (Նիկա)։
Տեսանկարահանող սարքն արձանագրել է խանութից կատարված գողությունը:
Գայատրի Դևի Դասի` Գայանե Մարտիրոսյանը, շարունակում է կարդալ Կրիշնայի գիտակցությանը վերաբերող գրականություն՝ մեծ ու փոքր գրքեր, ծանոթանում կրիշնայականություն ընդունած մարդկանց, որոնց 1994-1996թթ Երևանում շատ դաժան կերպով հալածել են: Նրանցից շատերը լքել են Հայաստանը. նրանք էլ, որ մնացել էին՝ շատ վախվորած էին ու չէին համարձակվում բարձրաձայն, հրապարակային խոսել իրենց համոզմունքների մասին:
Հունիսի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ-Երևան ճանապարհին` Մարմարաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 1924 թ. ծնված Գայսեր Վարդանյանին:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Քննչական կոմիտեի գաղափարն ինքնին անվերապահորեն ընդունելի է, իսկ դրա անհրաժեշտությունը կոնկրետ անձի հետ փոխկապակցելն այնքան էլ շնորհակալ գործ չէ: Գուցե պարոն Աղվան Հովսեփյանը դիտարկվում է` որպես արժանի թեկնածու, ով ունակ կլինի ստանձնել նորաստեղծ կառույցի կայացման ու հունի մեջ դնելու բարդ ու պատասխանատու գործը, սա արդեն այլ խնդիր է, ինչն անձամբ իմ ու շատերի կողմից ողջունելի կլինի: Բնական է, որ այդ նորաստեղծ համակարգում հարկավոր է հավասարակշռված ու արհեստավարժ մարդ, ինչից կշահի բուն նախաձեռնությունը:
«Մեծ հարսս մահացել էր, եւ փորձեցի նրանց մայր դառնալ: Բայց կնոջ մահից հետո որդիս՝ Խաչիկը, ամբողջությամբ տրվեց խմիչքին: Ամեն օր վեճ եւ կռիվ էր որդուս հետ, ես պահանջում էի, որ վերջ տա այդ հիվանդությանը, իսկ ինքն էլ չէր ցանկանում իմ ներկայությունը տանը: Ես էլ որոշեցի՝ քանի դեռ կարողանում եմ լուծել ինքնուրույն իմ հարցերը, գամ ծերանոց, գոնե այստեղ գտնեմ իմ հանգիստը: Նրա երեխաներին ամուսնացրեցի, տուն-տեղ ստեղծեցին, առանձնացան, ես այլեւս այդտեղ անելիք չունեի»: