Բաժիններ՝

Վթարից 15 օր անց կոմայի մեջ է

tesankyun.am-ը գրում է.  Հունիսի 1-ին. ժամը 18-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Նոյեմբերյանի «Սրբասար» տեղանքում վթարի ենթարկված «Վիլիսի» 6 ուղեւորներ:

Նրանք գնացել էին սարը ուրց հավաքելու: Մեքենան, մեր տեղեկություններով, եղել է տեխնիկապես անսարք: Վթարից տուժածները չափահաս են, բոլորն էլ՝ Նոյեմբերյան քաղաքին հարակից Կողբ գյուղի բնակիչներ:

Առավել չափով տուժած 2 հոգու հունիսի 1-ին Նոյեմբերյանից տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ծանր վիճակում գտնող, 1961թ. ծնված Սամսոն Ղարագյոզյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ենթարկվել է գլխի վիրահատության: Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը մեզ հայտնեց, որ Սամսոն Ղարագյոզյանը կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս