Բնակարանում դի է հայտնաբերվել
Հունիսի 17-ին, ժամը 10.33-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, բնակարան մուտք գործելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և սենյակում հայտնաբերել են 1936 թ. ծնված Վ. Գ.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն