Բաժիններ՝

8-րդ հարկից ընկած 23-ամյա երիտասարդը մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 16-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 48 շենքի 5-րդ հարկից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Ս. Չ.-ը (ծնվ. 1991 թ.) ընկել է 8-րդ հարկից, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Երեւանի Շիրազ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկից հունիսի 16-ի երեկոյան ընկած 23-ամյա Սարգիսն այս գիշեր մահացել է:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս