Բաժիններ՝

Դատապարտյալը բողոքել է Օմբուդսմենին, որ իրեն ստիպել են ստորագրել ուրիշի ցուցմունքի տակ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը, դիմելով Օմբուդսմենին, հայտնել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն խաբեության ու շանտաժի միջոցով ստիպել են ստորագրել քննիչի կողմից գրված ցուցմունքի տակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

Պաշտպանը բարձր է գնահատում գործին ընթացք տալու Ոստիկանության պատրաստակամությունն ու նախաքննական մարմնի հետևողական գործողությունները, ինչպես նաև ակնկալում է գործի անաչառ քննություն:

Նմանատիպ խախտումների դեպքում քաղաքացիները կարող են ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30