Շատ տարօրինակ է, որ մեր ՎԱԽԵՑԵԼ է այն բանից, որ իրեն հայերը տեսել են, նույնիսկ ավտոմատով: Գյումրիում ռուսական զինվորը շատ սովորական բան է, նրան բոլորը վարժվել են: Հաճախ է պատահում, որ զինվորները շարասյունով քայլեն կամ քաղաքում, կամ՝ գյուղերով:
Ըստ նույն տեղեկությունների՝ Պերմյակովը ծեծված է եղել, ինչի արդյունքում էլ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված են եղել նրան հոսպիտալ տեղափոխել: Իսկ ստուգումներից հետո նրան անմիջապես տեղափոխել են հետ՝ Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազա:
Անհանգիստ է եղել հատկապես հայ-ադրբեջանական սահմանը: Այս անգամ էլ թշնամին դիվերսիոն անհաջող փորձ է կատարել եւ ըստ տեղեկությունների՝ կորուստներ ունի:
Մյասնիկյան փողոցի բնակիչները միայն երեկ են են համարձակվել բացել իրենց պատուհաններն ու դռները:
«Պերմյակովը պետք է գտնվեր ՀՀ իրավապահ մարմինների տիրապետության տակ, իսկ ըստ պայմանագրի՝ քննչական գործողություն կատարելիս ՌԴ իրավապահ մարմինները պետք է թույլտվություն ստանային մեր իրավասու մարմինների կողմից, որից հետո կատարեին իրենց քննությունը»,- ասում է փաստաբանը:
Սալոնիկիի օդանավակայանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների կողմից ձերբակալվել է 40-ամյա վրացի «օրենքով գող» Զվիադ Պապիաշվիլին
«Հիմա ընտանիքով ԱՄՆ-ում ենք գտնվում: Կարծում եմ, որ մշտական բնակություն կհաստատենք այստեղ: Բնակվում ենք Լոս Անջելեսում, որտեղ ես զբաղվում եմ իմ սիրած գործով՝ երգում եմ»:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այլ վերաբերմունք ունի Գյումրիում տեղի ունեցող իրադարձությունների և հնչող պահանջների նկատմամբ, քան հազարավոր գյումրեցիները, որոնք պահանջում են, որ Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, և պատիժն էլ նա կրի ՀՀ-ում: Վարդան Ղուկասյանն 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տարբերություն չկա, թե որ երկրի դատավորը ցմահ դատավճռի կդատապարտի նրան, կարևորն այն է, որ հայ հասարակությունը հետևի, որ դատավճիռն ամբողջությամբ իրականացվի։
Ռուսները չեն ուզում հանձնել իրենց ստահակին: Բայց արդյոք որևէ մեկը պահանջո՞ւմ է Ռուսաստանից դա՝ բացի Հայաստանի հասարակությունից: Պահանջ ներկայացնողը միայն հասարակությունն է, իսկ իշխանություն՝ որպես այդպիսին, այս հարցում չկա: Իսկ եթե իշխանությունը չկա, բացակայում է սեփական քաղաքացիներին գնդակահարելու հարցում, ուրեմն նա բացակայում է ընդհանրապես:
Հենց սկզբից որոշվել էր կառուցել այնպիսի շինություն, որը կունենար նաև բնակելի մաս: Իսկ վայրն ընտրվեց Դեմիրճյան փողոցի այն հատվածը, որի հակառակ կողմից արդեն “կբացվեր” Երևանի ամենաերկար փողոցներից մեկը՝ Պուշկինի փողոցը: Ի դեպ, շենքն իր յուրօրինակությամբ կառուցվեց այնպես, որ նրա երկու կողմերն էլ ունենան իրենց առանձնահատկությունները.դրանով իսկ փայլեց ճարտարապետը՝ Աշոտ Ղազարյանը:
Երեւանի 20-ամյա բնակչուհուին բողոք է ներկայացրել իր իսկ հորաքրոջ որդու դեմ՝ նրան մեղադրելով իրեն բռնաբարելու մեջ։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
«Ես վստահ եմ, որ ինչ էլ որ լինի, ինչ ենթադրություններ էլ որ լինեն, հայերը ոչ մի դեպքում չպետք է տրվեն ազգայնականների սադրանքներին, եթե մենք չենք ցանկանում մեզ մոտ տեսնել ուկրաինական իրավիճակ: Հուսով եմ՝ մեր հնագույն երկիրը նաև իմաստուն է ու կկարողանա խուսափել Ռուսաստանի հետ կոնֆլիկտից»,- ասել է նա:
Հունվարի 20-ին, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնոտի սալջարդով իրենց մոտ է ընդունվել 1988 թ. ծնված Օհաննա Հ.-ն:
Եղանակային այսպիսի պայմանների շարունակվելու դեպքում գյուղացին կարող է բերքի սեզոնին կրկին ծանր իրավիճակում հայտնվել: Անձյուն ձմեռը ոչ մի լավ բան չի խոստանում:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լրագրող Մարգո Բաֆը կհամալրի ադրբեջանական հայտնի «սև ցուցակը»: Ադրբեջանի արտգործնախարարությանը զայրացրել է ֆոտոլրագրողի այցելությունը Լեռնային Ղարաբաղ: Ըստ պաշտոնական Բաքվի՝ լրագրողը մինչ այդ պետք է թույլտվություն ստանար Ադրբեջանի ԱԳՆ-ից:
Հունվարի 20-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Կիմա Ա.-ն, 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 1987 թ. ծնված Արևիկ Ա.-ն, 2009 թ. ծնված Գարուշ Գ.-ն, 2011 թ. ծնված Ալեքս Գ.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 1962 թ. ծնված Օլյա Վ.-ն:
«Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի էր: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպե՞ս կարող է մարդը դա անել: Մյուս կողմից, մեզ՝ ուկրաինացիներիս համար վաղուց էր պարզ, որ «ռուս զինվորը» մարդասպանն է, բռնի ուժ գործադրողը, կողոպտիչը եւ այլասերվածը»:
«Տո լավ, ամոթ է, ո՞նց կարելի է նման բան ասել: Որ գար` ի՞նչ էր անելու. երկնքից արեգա՞կ էր իջեցնելու: Ամեն ինչ նորմալ կազմակերպվել էր, և այնպես չի, որ նախագահի գալով ինչ-որ բան էր փոխվելու. ուղղակի ինչ-որ մարդկանց պետք է, որ ամեն առիթ օգտագործեն` նախագահին վատաբանելու, փնովելու համար, կապ չունի` առիթը մարդկանց սո՞ւգն է, թե՞ դժբախտությունը: Կարկուտ է գալիս` ասում են` նախագահն է մեղավոր, երաշտ է` նախագահին են մեղադրում: Բայց չեն տեսնում, որ մի գյուղի վրա գալիս է, մյուսի վրա չի գալիս. ես էլ ասում եմ, որ այն գյուղի վրա, որ գալիս է, գյուղացիներն են մեղավոր, որ լավ հավատացյալ չեն, լավ աղոթք չեն անում, Աստված էլ պատժում է, նախագահը դրա հետ ի՞նչ կապ ունի»:
«Ամենակարեւորն այն է, որ այդ դաժան հանցագործության դրդապատճառները պետք է բացահայտվեն: Մենք հույսեր էինք փայփայում, որ գոնե փոքրիկը կառողջանար եւ այդ ընտանիքից գոնե մեկը կպահպանվեր: Ցավոք, նա նույնպես մահացավ եւ դա կրկնակի, եռակի է խորացնում մեր համազգային վիշտը»:
Հունվարի 20-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երևանի «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Կարապետ Ղ.-ին:
Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի կատարման մասին վերլուծության և ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն ներկայացված Տեղեկանքի շրջանակներում նաև արձանագրվել է այս խնդրի լուծման անհրաժեշտությունը, որպես վճռի ամբողջական կատարման անհրաժեշտ պայման և ՀՀ-ում խոշտանգումների դեմ պայքարի քաղաքականության կարևորագույն տարր:
Հունվարի 21-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը խորհրդակցության էր հրավիրել ՀՀ մարզպետներին:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ ժամկետային զինծառայող Սուրեն Փիլոսյանի սպանության դեպքի առթիվ։
21.01.2015թ., ժամը 18:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը:
Հունվարի 20-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 24 շենքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Ս.-ին:
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:
Հունվարի 21-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 5-րդ փողոցում՝ դպրոցներից մեկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Կյանքից անժամանակ հեռացել է «Անկախ» թերթի և www.ankakh.com կայքի սպորտային լրագրող Գագիկ Բեգլարյանը: 40 տարվա վաստակավոր լրագրողը և ընտանիքի արժանավոր հայրն այս տարի միայն պետք է բոլորեր իր 60-ամյակը:
Այսօր՝ հունվարի 21-ին, Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական գնդակից զոհվել է սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Արման Ռաշիդի Ուդումյանը: