Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հրազդան» տոնավաճառի մի քանի աշխատակիցների հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հրազդան» տոնավաճառի մի քանի աշխատակիցների հետ և նրանց հավաստիացրել, որ քաղաքական դաշտում տիրող իրավիճակը չի անդրադառնա իրենց բիզնես գործունեության վրա:
Գագիկ Ծառուկյանն այդպիսով հանգստացրել է խուճապի մեջ գնտվող վաճառականներին, որոնք մտավախություն ունեին, որ վերջին իրադարձություններից հետո ԲՀԿ առաջնորդի՝ իրենց տված խոստումը ևս կարող է չեղյալ հայտարարվել:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս հունվարի կեսին «Հրազդան» տոնավաճառի առևտրականներին խոստացել էր անվճար տարածքներով ապահովել, որպեսզի նրանք իրենց գործունեությունը ծավալեն: Սակայն հատկացված տարածքը տոնավաճառ դարձնելու համար այնտեղ շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն էր առաջացել, ինչը փետրվարի սկզբից ընթանում է: armlur.am-ի աշխատակիցը երեկ գնացել է Աբովյան քաղաք և համոզվել է, որ շինարարներն աշխատանքները շարունակում են: Իսկ թե հետագայում իրադարձություններն ինչպես կզարգանան, ցույց կտա ժամանակը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։