«7 տարի առաջ կառուցված Հյուսիսային պողոտայում այս օրերին կրկին մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում»:
«Եթե բացարձակապես այն տեսքով լինի, ինչ-որ ներկայացրեց քառյակը, ապա ոչ մի կետն էլ չենք ընդունելու, սակայն շատ կետեր ուղղության առումով կարող են համապատասխանել մեր որդեգրած քաղաքականությանը, սակայն ուղղության առումով զուտ»,- ասաց նա:
Ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սևանավանքի Սուրբ Առաքելոց և Սուրբ Կարապետ Եկեղեցիների մոտակայքում կորել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ալին. անհրաժեշտ է օգնություն:
Շատերի տներում կարելի է հանդիպել հին, որոշ դեպքերում՝ անգամ խորհրդային ժամանակներից մնացած սառնարան։ Մարդիկ նորը չեն գնում՝ գումար տնտեսելու նպատակով։
Հունիսի 16-ին` ժամը 17:30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրեւների հետեւանքով տեղի է ունեցել փլուզում:
Հունիսի 14-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի, ծնկի հոդերի շրջանի սալջարդ և քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1992 թ. ծնված Նարեկ Հ.-ն և հայտարարել, որ վնասվածքները ստացել է ծառից վայր ընկնելու հետևանքով:
Մարտի 1-ի սպանությունները չբացահայտված մնալու հարցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները կքննարկեն խորհրդարանականների, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
այաստան-Ռուսաստան երկկողմ համաձայնագիր է, որը կսահմանի առավել դյուրին պայմաններ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնությունում։ Արդեն աշխատանքային կարգով համաձայնեցվել են տեքստերը և ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանի ներպետական օրենքների համապատասխան ընթացակարգով կհամաձայնեցվեն և այլ մարմինների հետ, որից հետո նոր արդեն վերջնական համաձայնագիրը պատրաստ կլինի և կստորագրվի։
Գյումրու վագոն-տնակներում բնակվող հարյուրավոր այլ ընտանիքների նման, այս ընտանիքը նույնպես ստիպված է պայքարել ոչ միայն ցրտի և խոնավության, այլ նաև առնետների դեմ, որոնք վխտում են տնակային ավաններում:
Է. Ազմանյանի հայրը՝ Քյարամ Ազմանյանն էլ հայտնեց, որ կնոջ վիճակը դատարանում վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: «Ես իրենց խոսք եմ տալիս, ինձ այստեղ սպանելու եմ: Ես այստեղ ինձ դանակով խփելու եմ: Դատավորը պիտի պատասխան տա»,- ասաց երիտասարդի հայրը՝ նշելով, որ ինը դատարանից խնդրել է չոտնահարել իր ազգի սովորույթը. «Ինքը կուզեր ընտանիք կազմել, ինչո՞ւ չեն թողնում ինքն ընտանիք կազմի: Աղջիկը ուզում է, հերը ուզում է, բոլորը ուզում են: Ինչո՞ւ է այդ կերպ արվում»:
Հունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին:
Ֆեյսբուքյան՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ընդգրկված էր այն հաստատությունների ցանկում, որոնք իրենց աշխատողներից չեն ընդունում պատրադիր կուտակային վճարներից հրաժարվելու դիմումները: 168.am-ը զրուցեց Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք դա այդպես է, ինչո՞ւ իրենք չեն ընդունել դիմումները:
Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում աղքատությունն ավելի խորքային ու մտահոգիչ վիճակում է, քան մյուս վայրերում: Որովհետև Գյումրիում աղքատությանը գումարվում է նաև անօթևանությունը։
«Երկար յուբկա, գույնզգույն ու փայլուն լաչակ հիմնականում տարիքով կանայք են հագնում: Հիմա ջահելներն էդպես չեն հագնվում, բայց արդեն 18-19 տարեկանից ամուսնանում են»,- ասում է Մելինեն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
«Աշխատանքների ընթացքը եղել է շատ բարդ: Վրացական կողմը ներկայացրեց, որ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվելու, որոնք կտևեն շուրջ մեկ տարի: Մենք էլ առաջարկեցինք մեր մասնագիտական աջակցությունը, որպեսզի Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհին նման իրավիճակներից փորձենք խուսափել»,- նշեց նախարարը:
«Ասում են՝ համաձայնություն պիտի լինի, հողի հարց կա մեջտեղ: Ի՞նչ հող: Ո՞ւմ մտքով է դա անցել: Նա զավակ կորցրե՞լ է: Հողը տալիս է՝ գալիք սերունդների գլո՞ւխն ուտի: Ո՞վ է դա հնարել: Ոչ մի հողի կտոր թշնամուն, ի՞նչ տարածքների հանձնում, էդ ո՞վ պիտի ստորագրի այդ փաստաթղթի տակ, բա մեր այսքան զոհերը…. Ոչ մի դեպքում:.. Արյունով վերցրած հողերը չեն հանձնում։ Կպայքարենք մինչեւ վերջ՝ մինչ մահ: Թոռս կգնա, փեսաս կգնա, տղաս կգնա, հետո ինչ թոշակառու են արդեն… կգնան բայց ոչ մի հողի հանձնում չպիտի լինի»:
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 18 ԼՕ 965 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 10 ՍՕ 106 համարանիշի ավտոմեքենաները:
«Նրա մարմնի վրա եղել են վնասվածքների հետքեր։ Կյուրեղյանն ասել է, որ իրեն ծեծել են Կենտրոնի ոստիկանության բաժնում»,-ասաց Գրիգորյանը։
Մայիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու մոտից Արմեն Ա.-ին պատկանող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու մասին:
Հայաստանցի միգրանտները Ռուսաստանում այնպիսի արտոնություններ կստանան, ինչպիսիք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները: Այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը:
Խարկովն հիմա միայն մեկ բնակիչ ունի՝ 78-ամյա Վահանդուխտ Վարդանյանը: Ժամանակին 90-ից ավելի տնտեսություն ունեցող Խարկովից տարբեր պատճառներով հեռացել են բնակիչները:
Սոցիալական վճարի դրույքաչափը հաշվարկվում է ճիշտ նույն կարգով, ինչպես այսօր հաշվարկվում է պարտադիր կուտակային վճարի՝ մասնակցի կողմից վճարվող մասը, հաշվի առնելով, որ սահմանվում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմ` 500.000 դրամի չափով և պահպանվում է պետական մասնակցության առավելագույն շեմը, 25 000 դրամ ամսական կամ տարեկան` 300 000 դրամ: Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն շեմը 5 տարի հետո` 2019թ-ից, ավելացվելու է՝ միջին աշխատավարձի չափի աճին համապատասխան:
Հունիսի 17-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Մ. Թանդիլյանը նշեց նաև, որ իրենք թույլ չեն տալու, որ որևէ նմանատիպ առաջարկ դառնա նախագիծ և առհասարակ դրվի Ազգային ժողովի քննարկմանը. «Այն դեռևս առաջարկի տեսքով է, բայց դա մի զարհուրելի, ծիծաղելի առաջարկ է, որը չի կարելի կյանքի կոչել և ոչ մի պարագայում: Մեր պայքարը շարունակվելու է»:
Մոտավոր հաշվարկներով, որմնադրական կանոնավոր օթյակներում ընդրկված են 2500-ի չափ ազգությամբ հայեր: Հիմնականում Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում եւ այլն: Հայաստանում այդ թիվը կազմում է մոտ 200:
Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ.ՆԺդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ.ՆԺդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց, որ շնորհիվ Եկեղեցու հոգևոր սպասավորների և ժողովրդի բարեպաշտ զավակների ծառայանվիրումի և համատեղ աշխատանքի Եկեղեցին պայծառանում է և տարեց տարի ավելանում է եկեղեցական-հոգևոր կյանքի մեջ ներգրավվող հայորդիների թիվը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4, կողոպուտի, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Ցուցմունք տվեց ամբաստանյալներից Արտակ Վերանյանը, ով հայտնեց, որ դեպքից մեկ օր առաջ Տաթևիկ Ասլիկյանի քեռու` Սամվել Շարբաթյանի, նախաձեռնությամբ հանդիպել է վերջինիս, քննարկել են իր և Տաթևիկ Ասլիկյանի ընտանիք կազմելու հետ կապված հարցերը: Շատ ջերմ մթնոլորտում միմյանց հրաժեշտ են տվել: Հաջորդ օրը Շարբաթյանի հրավերով Արտակը, եղբայրը` Արենը, Սամվել Դիլոյանը այցելել են չգործող «Մուշ» ռեստորան` իրենց հետ տանելով սննդամթերք և խմիչք: «Մուշ» ռեստորանում նորից քննարկվել է նաև իր և Տաթևիկի հետագա ճակատագիրը: Այդ հարցի շուրջ եկել են ընդհանուր հայտարարի: Ինքն օգտագործել է օղի, Շարբաթյանը` կոնյակ: