
Անօթևան տարեց կնոջ խոսքով, վաղուց իր հիմնական կերակուրը ցամաք հացն ու մածունն են (տեսանյութ)

Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում աղքատությունն ավելի խորքային ու մտահոգիչ վիճակում է, քան մյուս վայրերում: Որովհետև Գյումրիում աղքատությանը գումարվում է նաև անօթևանությունը։
Աղքատության հետևանքներն առավելապես զգում ես՝ այցելելով վագոն-տնակներում միայնակ բնակվող տարեցներին: Նրանք բառիս բուն իմաստով անպաշտպան վիճակում են: Հաշմանդամության թոշակները կամ կենսաթոշակները միայն մի կեպ բավարարում են կոմունալ ծախսերի վճարման համար: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տնակային ավաններ այցերի ժամանակ հանդիպում են բազմաթիվ միայնակ տարեցների, որոնց հիմնական կերակուրը համարվում են մածունն ու ցամաք հացը:
Ներկայացվող տեսանյութը նման վիճակում բնակվող միայնակ տարեցի ապրելակերպի մասին է: