
Կառավարությունը քառյակի 12 պահանջներից եւ ոչ մեկն էլ չի ընդունելու. Դավիթ Հարությունյան. NEWS.am

Ազգային ժողովի չորս ոչ իշխանական ուժերի հրապարակած 12 պահանջներից եւ ոչ մեկը կառավարությունը չի պատրաստվում ընդունել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Եթե բացարձակապես այն տեսքով լինի, ինչ-որ ներկայացրեց քառյակը, ապա ոչ մի կետն էլ չենք ընդունելու, սակայն շատ կետեր ուղղության առումով կարող են համապատասխանել մեր որդեգրած քաղաքականությանը, սակայն ուղղության առումով զուտ»,- ասաց նա:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ կառավարությունն ունի իր օրակարգը եւ դրանով շարժվում է առաջ: Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պնդմամբ՝ պահանջների մեջ կան պոպուլիստական կետեր՝ նախարարը նշեց, որ չի ցանկանում առանձին անդրադառնալ այդ կետերին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: